Արեւմուտքի հետքը չի մնալու, իրենց խամաճիկները մեր տարածաշրջանում չեն կայանալու. Շաքարյանց

Ներքաղաքական

Ըստ անկախ քաղաքագետ, վերլուծաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ` ոմանք հաճախ մոռանում են՝ թե ինչ է արել իրենց համար Արեւմուտքը: Իսկ թե ինչ է արել իրականում, «Իրավունք»-ի հետ զրույցում նա մանրամասնեց.


— Արեւմուտքը միայն նրանց գրպանները լցրել է իրենց կաշառքներով։ Կարող է նրանք լավ են ապրում, բայց իրական հայերը վատ են ապրում։ Անգամ հայերի մի մասն անտուն եւ անօթեւան է մնացել։ Հիմնական խնդիրն այն է, որ եկել են, բերել են մեր Սյունյաց մարզը դիտորդներին, որոնք ոչ մի բան չեն անում։ Ասեմ, որ բոլորը լրտեսությամբ են զբաղված՝ Ռուսաստանի եւ Իրանի դեմ։ Կարող եմ վստահեցնել, որ Արեւմուտքի հետքը չի մնալու, իրենց խամաճիկները մեր տարածաշրջանում չեն կայանալու։
Հենց սա էր նշանակում Պուտինի այցը Բաքու։

Կամ պետք է իրականությունների հետ հաշվի նստել, կամ անհետանալ Անդրկովկասյան տարածաշրջանից՝ մեկը թող գաղթի իր երազած Ամերիկան, մյուսը` իր երազների Ֆրանսիան եւ այլն: Որոշակի մարդիկ կարող են երազել եւ գնալ իրենց համար սիրելի երկրները։ Եթե մարդիկ չեն ցանկանում Անդրկովկասում ապրել՝ այս պատմական վայրում, ապա ուրիշ ճար չկա, եւ այլընտրանք էլ չկա։ Ով ցանկանում է թուրքի հետ ապրել, հենց հիմա էլ կարող է իրերը հավաքել եւ գնալ։
Մնում է հասկանանք եւ հիշենք, որ առաջին սիոնիստական պետությունն է ոչ թե Իսրայելը, այլ Քեմալական Թուրքիան եւ այդ դրույթներից պետք է հասկանանք, որ պատերազմը շատ խորն է գնում, ու դա քաղաքակրթական պատերազմ է։ Իսկ որ ասում են՝ Զանգեզուրյան միջանցք, պարզապես, հորինված է միամիտների համար, որպեսզի ասեն` ինչ սիրուն խոսքեր են։ Մենք տեսնում ենք՝ ինչպես են ստախոսության հիման վրա կառուցված կերպով խոսում։ Գլխավորն այստեղ լուրջ հանգամանքների հետ հաշվի նստելու ցանկության բացակայությունն է։ Փորձում են զոմբիացնել Հայաստանի բնակչությանը, որպեսզի նրանք ավելի շատ փող հավաքեն Արեւմուտքից եւ դա վայելեն հենց Արեւմուտքում։ Արեւմտյան խամաճիկները ձգտում ունեն փախչելու հայրենիքից դեպի եվրոպաներ, իսկ հայրենիքը հարց է՝ թե ո՞ւմ է ուզում թողնել։ Այս տարածաշրջանի իրական լիդերները եղել են Իրանը եւ Ռուսաստանը։ Այնպես որ, օրենքը կթելադրեն նույն Իրանը եւ Ռուսաստանը։


ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում