Իրանը դեմ է ոչ թե կոմունիկացիաներին, այլ «Զանգեզուրի միջանցքին»

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ այս օ­րե­րին ծա­վալ­վող զար­գա­ցում­նե­րին զու­գա­հեռ (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=291618&l=am), նո­րից օ­րա­կար­գում է հայտն­վել հին քա­րոզ­չա­կան տրյու­կը: Այ­սինքն, թե Թեհ­րա­նը դեմ հան­դես գա­լով «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին», առ­հա­սա­րակ  դեմ է Ս­յու­նի­քի եր­կա­թու­ղու գոր­ծարկ­մա­նը, ան­գամ ե­թե դա տա­նի Մոսկ­վա­յի հետ հա­կա­սութ­յուն­նե­րի:

Ի­րա­կա­նում, ի­հար­կե, Թեհ­րա­նը դեմ է ե­ղել եւ դեմ կլի­նի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին»՝ դրա ի­րա­կան տես­քով, այլ ոչ թե նրան, որ փոր­ձում է հրամց­նել ա­րեւմ­տա­մետ քա­րոզ­չա­մե­քե­նան: Այ­սինքն, որ նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­ման վրա Մեղ­րիի գի­ծը գոր­ծար­կե­լը նշա­նա­կում է «Զան­գե­զու­րի մի­ջանցք», եւ Մոսկ­վան այդ ծրա­գի­րը փոր­ձում է ա­ռաջ տա­նել Բաք­վի եւ Ան­կա­րա­յի հետ գոր­ծակ­ցութ­յամբ:

­Բայց ա­հա, ան­գամ ա­րեւմտ­յան (այդ թվում՝ պաշ­տո­նա­կան) աղբ­յուր­ներն են քա­նիցս փաս­տել, որ ի­րա­կան «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը ծայ­րա­հեղ վտանգ է ոչ միայն Ի­րա­նի, այլ նաեւ Ռու­սաս­տա­նի, վեր­ջա­պես՝ Չի­նաս­տա­նի հա­մար, ուղ­ղա­կի վնաս Հնդ­կաս­տա­նի հա­մար: Ու ի՞նչ է ստա­ցվում, որ Մոսկ­վան Բաք­վի եւ Ան­կա­րա­յի հետ նման «դա­վադ­րութ­յան» մեջ է մտել ինքն իր դե՞մ:

­Թե ի­րա­կա­նում ինչ է ի­րե­նից ներ­կա­յաց­նում «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը, հաս­կա­նում են բո­լոր փոր­ձա­գետ­նե­րը: Դա Ս­յու­նի­քով անց­նող այն մի­ջանցքն է, ո­րը կու­նե­նա եր­կու կա­րե­ւոր պայ­ման: Նախ, կլի­նի ա­րեւմտ­յան կամ թուր­քա­կան քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Եվ երկ­րոր­դը՝ դրա­նով կբա­ցա­ռի կա­պը Հ­յու­սիս-­Հա­րավ ա­ռանց­քով, այն է՝ կհան­դի­սա­նա բա­ժա­նա­րար գիծ: Ի­հար­կե, կլի­նի նաեւ գե­ղե­ցիկ փա­թե­թա­վո­րում, թե դա Հա­յաս­տա­նի ինք­նիշ­խան տա­րածք է: Սա­կայն նույն­քան ինք­նիշ­խան, որ­քան ներ­կա­յումս Հա­յաս­տանն է. ու­նի ամ­բող­ջա­կան պե­տա­կան կա­ռա­վա­րում, սա­կայն հիմ­նա­կան հար­ցե­րը լուծ­վում է ա­մե­րիկ­յան դես­պա­նա­տա­նը: Այ, հենց նման «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին» է, որ ոչ մի դեպ­քում չի հա­մա­ձայն­վում Ի­րա­նը: Ա­սենք նաեւ Ռու­սաս­տա­նը, հա­կա­ռակ դեպ­քում այդ մի­ջանցքն ար­դեն կլի­ներ:

Ինչ է ա­ռա­ջար­կում Մոսկ­վան, այդ թվում՝ նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նագ­րով, որն իր զար­գա­ցու­մը ստա­ցավ 2021թ. հուն­վա­րի 11-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յամբ՝ նվիր­ված հիմ­նա­կա­նում կո­մու­նի­կա­ցիոն թե­մա­յին: Այն է՝ պետք է վե­րա­գոր­ծար­կել տա­րա­ծաշր­ջա­նա­յին բո­լոր կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, ո­րի տակ հաս­կաց­վում է մաս­նա­վո­րա­պես՝ ոչ միայն Մեղ­րիով անց­նող Ադր­բե­ջան-Ի­րան գի­ծը, այլ այդ գծի ամ­բող­ջա­կան տես­քը՝ Նա­խի­ջե­ւա­նից Ի­րան եւ Հա­յաս­տան տա­նող ու­ղի­նե­րը: Այս մե­խա­նիզ­մին, ի տար­բե­րութ­յուն «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի», Ի­րա­նը քա­նիցս հա­վա­նութ­յուն է տվել: Պայ­մա­նով, որ ոչ մի պա­րա­գա­յում այս գոր­ծըն­թա­ցին չպետք է մի­ջամ­տեն ար­տա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու­ժե­րը, այն է՝ Ա­րեւ­մուտ­քը: Այ­սինքն, պետք է գոր­ծի նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի կե­տը, որ այդ ու­ղու վրա լի­նե­լու է ռու­սա­կան անվ­տան­գա­յին վե­րահս­կո­ղութ­յուն:

Ա­հա, հեր­թա­կան ան­գամ այս ամ­բող­ջա­կան թե­ման օ­րա­կար­գում է, ին­չը նա­խօ­րեին ա­վե­լորդ ան­գամ հաս­տա­տեց նա­եւ ՌԴ ԱԳՆ-ն: Ըստ այդ կա­ռույ­ցի խոս­նակ Զա­խա­րո­վա­յի. «Մենք ել­նում ենք նրա­նից, որ Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում 2020 թվա­կա­նից մինչեւ 2022 թվա­կա­նը, ա­ռաջ­վա պես հայ-ադր­բե­ջա­նա­կան հաշ­տեց­ման հիմքն են կազ­մում: Եվ մենք հա­վա­տում ենք, որ այ­լընտ­րանք չկա»,-ա­սել է նա՝ ա­վե­լաց­նե­լով, թե Մոսկ­վա­յում չեն լսել, որ. «Հա­յաս­տա­նում ինչ-որ մե­կը պաշ­տո­նա­կան մա­կար­դա­կով հրա­ժար­վել է այդ համ­ա­ձայ­նագ­րե­րից կամ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յուն է ա­րել, որ այդ փաս­տաթղ­թերն այլեւս վա­վե­րա­կան չեն»:

Ինչ վե­րա­բե­րում է Ի­րա­նի դժգո­հութ­յա­նը, ա­պա. « Մենք տե­սել ենք Ի­րա­նի պաշ­տոն­յա­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք մտա­հո­գութ­յուն են հայտ­նում, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րի վե­րա­բեր­յալ եւ, հա­մա­պա­տաս­խա­նա­բար, բա­ցատ­րում են այս մո­տեց­ման, այդ վե­րա­բեր­մուն­քի պատ­ճառ­նե­րը։ Ինձ թվում է, որ դուք պետք է ու­ղիղ կապ հաս­տա­տեք Թեհ­րա­նի հետ: Իսկ Ի­րա­նի բա­ցատ­րութ­յու­նը, կրկնենք, հե­տեւ­յալն է՝ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը կա­րող են գոր­ծարկ­վել, բայց «Զան­գե­զու­րի մի­ջանցք» չպետք է լի­նի:

Այս­պի­սով, երբ տա­րած­վում է առ­հա­սա­րակ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծար­կու­մը «Զան­գե­զու­րի մի­ջանցք» ներ­կա­յաց­նե­լու եւ դրան Ի­րա­նի դեմ լի­նե­լու մա­սին քա­րոզ­չա­կան թեզը, ա­պա դա ա­վե­լի նման է Ի­րա­նի եւ ՌԴ-ի մի­ջեւ ոչ թե հա­կա­սութ­յուն­ներ զար­գաց­նե­լու (­Թեհ­րանն ու Մոսկ­վան նման քա­րոզ­նե­րի վրա չէ, որ հա­րա­բե­րութ­յուն­ներ են կա­ռու­ցում), այլ գո­նե հա­յաս­տան­յան հար­թա­կում ցույց տա­լու հա­մար, որ կան նման հա­կա­սութ­յուն­ներ: Թե­րեւս այն հաշ­վար­կով, որ դա ներ­հա­յաս­տան­յան հար­թա­կում կմե­ծաց­նի դժգո­հութ­յու­նը կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման թե­մա­յի շուրջ, ո­րը հա­վել­յալ զսպօ­ղակ կդառ­նա Նի­կո­լի հա­մար, ե­թե նա ի­րոք ո­րո­շի շարժ­վել այդ ուղ­ղութ­յամբ: Որ­քա­նո՞վ դա է­ֆեկ­տիվ կլի­նի, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում