Ինչպե՞ս կարող է լիցենզիա չունեցողը հաշվիչ դրամարկղային կտրոն տրամադրել. Ինչ է սպասվում տաքսիստներին սեպտեմբերի 1-ին

Թեմա

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման վերաբերյալ նոր կարգավորումը, որի համաձայն պարտադիր է միանալ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Օրենսդրական փոփոխությունը կկարողանա՞ կարգավորել ոլորտը հարցին անդրադառնում է Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը, ում պնդմամբ օրենքը ոչ մի ոլորտ չի կարգավորելու.

– Սա ոչ մի ոլորտ էլ չի կարգավորելու, ուղղակի ամրապնդելու է Yandex-ի դիրքերը՝ մոնոպոլիա սարքելու համար: Կարգավորումների վերաբերյալ մենք տարիներ առաջ առաջարկներ ենք ներկայացրել, հայկական արտադրության սարքավորումներ ենք առաջարկել, ամբողջ մեխանիզմ ենք առաջարկել, 2018-ից մինչև հիմա ձայները կտրել էին, հիմա որոշել են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա՝ ՀԴՄ վաճառել վարորդների վրա։ Դուք գիտե՞ք, թե վարորդներն ինչ ընթացակարգերով են անցնելու այդ էլեկտրոնային կտրոն տրամադրող ՀԴՄ-ի, որն օնլայն ու վիրտուալ POS-ով է աշխատելու (բանկային քարտերով վճարումներ ընդունող սարք) գրանցման համար։ Ճշտեք դրանց գրանցումը, թե բանկերն ինչ կարգով են անում, ինչ պահանջներ են ներկայացնում, ու այդ գործընթացը մոտավորապես քանի ամիս է տևում։ 

Ես երկու ամիս ընկել եմ այդ էլեկտրոնային ՀԴՄ-ն գրանցելու հետևից, դուք չեք պատկերացնի՝ բանկերում ինչ է կատարվում, ինչու են տարել կապել բանկերին, ու ամեն բան արվում է բանկերի քմահաճույքով՝ ինչ թղթեր է ուզում, ինչ պահանջներ է դնում, վերջում էլ՝ մեկ ամիս հետո, ինձ զանգեցին ասացին՝ ձեր սարքերի շրջանառությունը փոքր է, մեզ ձեռք չի տալիս ձեր ՀԴՄ-ի վրա POS բացելը, փակեցին։ 

Այսինքն՝ տաքսիում, միանշանակ չի բավարարելու այդ շրջանառությունը․ նախ՝ այդ սարքի արժեքը, երկրորդը՝ այդ սարքը կտրոնն ինչի՞ հիման վրա է տպելու, ո՞նց են չափելու։ Բոլորը մոռացել են, որ խոսքը «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքի մասին է, որ տաքսիների ուղեսրահում պետք է սակաչափիչ (счетчик) լինի, բայց որ կտրոն պետք է տրամադրեն՝ չգիտես ինչի հիման վրա, դա պարտադիր են անում։ Գիտեք ինչ, սա ավելի շատ զառանցանքի է նման։ 

Վերջինս պնդում է.

-Օրենքը չի կարող աշխատել։ Ինչպե՞ս կարող է լիցենզիա չունեցողը հաշվիչ դրամարկղային կտրոն տրամադրել, բոլոր տաքսիներն այդ վիճակում են։ Այնպես էլ չէ, որ «Լիցենզավորման մասին» օրենքը չի աշխատում, Գյումրիում արդեն մի քանի մեքենա բռնել, տուգանք են գրել՝ լիցենզիա չունենալու համար, բայց 60 հազար են Yandex-ով վարում, ոչ մեկը չի տուգանում, Եղեգնաձորում, Սևանում էլ են նման դեպքեր եղել, որ տուգանել են։ Yandex-ին չեն տուգանում, որովհետև, շրջանառվող խոսակցությունների համաձայն, բաժին են վերցրել, չեմ կարող հերքել կամ հաստատել սա, շուկայում այդ ընկերությունն ինչ ուզում անում է։ 

Տաքսու շրջանառությունը Հայաստանում օրական մոտ 600 միլիոն դրամ է, որի 120 միլիոնը այդ օնլայն տաքսիների մաքուրն եկամուտ է, 20%-ն իրենք տանում են մաքուր, ոչ մի ծախս չունեն, մի հատ հեռախոսի հավելված են գրել ու վերջ։ Օրը 120 միլիոն դրամի մաքուր եկամուտ ունեն դրանք, դե պատկերացրեք, թե ինչու են բոլորին այդ դաշտ տանում, ինչու են մոնոպոլացնում: 

Մինչև 2015 թվականը Հայաստանում տաքսի ծառայության ոլորտն ամենաազատականն էր, 2015-ից հետո բերեցին է Yandex-ին, չեմ ուզում անուններ տալ, բայց ասեմ, որ ամենասկզբում ինձ են առաջարկել բոլորին հավաքել բռի մեջ, ես հրաժարվեցի, ասացի՝ մարդկանց այդպիսի վատություն չեմ անի, մոնոպոլիա չպետք է լինի, մարդիկ ազատ աշխատում են այդ դաշտում, երկու օր հետո Yandex-ին «ներմուծեցին» Հայաստան։ 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)