Ավետիք Չալաբյանը սիրում ա կլուբնիկ, դիմել ա ՀՀ կառավարությանը եւ «Ակբա» բանկին. Վարդան Ղուկասյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ին շարունակում է «զարմացնել» «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը: «ԶԱՐՄԱՆՔ» խորագրի ներքո Iravunk.com-ում 17.07.2024 թվականին հրապարակված նյութի երկրորդ պարբերությունից, որը վերաբերում է Ա. Չալաբյանին, վերջինս սրտնեղել է: Իսկ ի՞նչ էր ասված հրապարակման մեջ, մեջբերում ենք. «Ամեն ինչ տեսել էինք, բայց չէինք տեսել, որ թունդ ընդդիմադիրի բարեկեցության մասին անձամբ հոգա կառավարությունը: Պարզվում է՝ «Հայաքվե» նախաձեռնության համակարգող ԱՎԵՏԻՔ ՉԱԼԱԲՅԱՆԸ, ով ստորագրություններ հավաքելով ու վկայականներ բաժանելով իբրեւ Արցախն էր փրկում, կառավարությունից ստացել է 4 միլիոն դոլարի սուբսիդիոն վարկ: Ո՛չ ավել, ո՛չ պակաս նա որոշել է ելակ ու մորի աճեցնել Արա լեռան ստորոտին: ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ, այս մասին պնդում է «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը: Այստեղ զարմանալին այն չէ, որ Չալաբյանը Արցախը փրկելը թարգել, բիզնեսով է զբաղվում, այլ այն, թե այս ի՞նչ սեր ու հանդուրժողականություն է տածում Փաշինյան Նիկոլի կառավարությունն՝ առ ընդդիմադիր Չալաբյան»:

Եվ ահա վերջերս «Իրավունք»-ը ստացել է նամակ Ա. Չալաբյանի փաստաբանից, թե՝ այնտեղ տեղ գտած նախադասությունները չեն հանդիսանում Վարդան Ղուկասյանի ելույթի բառացի եւ/կամ բարեխիղճ վերարտադրություն: Իհարկե, լրատվական կայքում մենք փորձել էինք կոռեկտության շրջանակում ներկայացնել Վարդան Ղուկասյանի համարձակ բառապաշարով ասածը Չալաբյանի վերաբերյալ` զերծ մնալով հայհոյանքներից եւ մի շարք այլ գնահատականներից: Ուստի՝ ներկայացրել էինք հիմնական միտքը: Սակայն, քանի որ Չալաբյանը փաստաբանի միջոցով պնդում է, եթե չասենք, որ մազոխիստական է տրամադրված` առ սեփական անձը, ապա ներկայացնում ենք պարոն Ղուկասյանի ելույթի չալաբյանական հատվածն ամբողջությամբ` առանց խմբագրման. իհարկե, վերստին զերծ մնալով հայհոյանքներից:

Այսպիսով՝ Վարդան Ղուկասյանը 15.07.2014 թվականին իր հաղորդաշարի ժամանակ՝ մասնավորապես նշել է. «Ավետիք Չալաբյան, հիշում եք` Հայաքվե՜… Հելան… ժողովրդին դրին ոչխարի տեղ (առանց ինձնից նեղանալու, թող ոչ մեկ չասի` ինչի ա Վարդան Ղուկասյանը ինձ ասում` ոչխար, ասեմ` աչոտը տամ, որ դուք էլի էսքանից հետո, հավատացիք…, որ Հայաքվեով` «կակոյ նիբուծ» քառակուսի սերտիֆիկատով, դուք Արցախ եք փրկում)… Ընկեր Ավետիք Չալաբյանը Հայաքվե էր անում, մի հատ թեւը ջարդած բժիշկ գաստրոէնտերոլոգ կար` Անդո, եթե չեմ սխալվում, նկարվել էր` չխկ, որ ինքը դեմ ա Արցախը հանձնելուն, Ալիեւն էլ նստած սպասում էր, թե գաստրոէնտերոլոգը, պարողը, ռեժիսորը, դերասանը, բանվորը եւ այլն դեմ են, թե կողմ են, ինքը վեկալի Արցախը, թե` չէ: Ավետիք Չալաբյան, այսինքն` ինքը ակնհայտ հակաիշխանական կերպար ա չէ՞, հիմա որ հելնի խոսա, պիտի ինքը խոսա Նիկոլի դեմ, ու ժողովուրդը միամիտ-միամիտ ասելու ա` վա տեսնում ես` Ավետիք Չալաբյա՜ն, հականիկոլական էդ ըտենց կուլտուրական, ոչ թե Վարդան Ղուկասյանի նման քֆուր ա տալըմ, ու ընդդիմությունը հենա կուլտուրական, առանց քֆուր, ընդդիմություն ա: Այ տենց մարդկանց հիմա ես հարց եմ տալիս` եթե Վարդան Ղուկասյանը ուզենա էսօր Հայաստանի Հանրապետությունում մի հատ բուտկա դնի` կոշիկ կարողի բուդկա, կարա՞, չի՛ կարա… Բայց Ավետիք Չալաբյանի դեպքում` ՀՀ կառավարությունն ասում ա` Ավետիք… Սենց սկսենք. Ավետիք Չալաբյանս որոշում ա զբաղվել բիզնեսով, ինչ ա որոշում աճացնի` կլուբնիկ, կլուբնի՜կ, իմիննո կլուբնիկ… ռումինական պոռնոինդուստրիա: Ավետիք Չալաբյանս սիրում ա կլուբնիկ, դիմել ա ՀՀ կառավարությանը եւ «Ակբա» բանկին, որ ինքը ցանկանում ա կլուբնիկ, մորի, էլի ինչ՝ մալինա («Մալինովի զվոն նա գարե» երգ կար տենց մի հատ), աճացնի: Պետությունն ասել ա հարց չկա` ես քեզ տալիս եմ սուբսիդիոն վարկ` 4  միլիոն դոլար, գնա՛, կլուբնիկ աճացրա, մալինա, մոշ: Ով կասկածում ա Վարդան Ղուկասյանի այս բառերի վրա, մանավանդ էն գաստրոէնտերոլոգը եւ նմանատիպ կուլտուրական մարդիկ, նստում են ավտո, փակում են ավտոյի դուռը, 20 կմ ոչ ավել ու քշում են Եղվարդ` Արա լեռ: Արա լեռան ստորոտի վրա 400 հեկտար հողատարածք Ավետիք Չալաբյանս վեկալել ա, կլուբնիկ, մալինա, մոշ ա աճացնում, բայց ինքը ընդդիմություն ա: Լավ, ընդդիմությունն ընդդիմոըւթյուն ա, կարա աճացնի, բայց ես ուզում եմ հասկանամ` կառավարությունը, հիմա ինչքան բիզնեսմեն են ինձ նայում, հասարակ մարդիկ չէ՞, հիմա վեկալեք մի հատ թուղթ ու գրիչ, գնացեք, մտեք լյուբոյ բանկ, ասեք` ուզում եմ կլուբնիկ, ինչ-որ մի բան գյուղատնտեսական անեմ, ինձ խնդրում եմ սուբսիդավորեք, թող կառավարությունը ձեզ սուբսիդավորի` ո՛չ ավել, ո՛չ պակաս էն էլ մոտ 4 միլիոն դոլարի չափով, որ դուք հա՛մ իրան խլեշեք, հա՛մ կլուբնիկ աճացնեք, տենամ կարա՞ք… Չէ, հարց` տրամաբանություն` ոնց ա ստացվում, ոնց ա պետությունը հանում միլիոնավոր դոլարներ տալիս մի գործչի` ով իրան դեմ ա: Այսինքն` դու էդ գործչի համար ստեղծում ես բարեկեցիկ պայմաններ, որ հետո էդ փողով քո դեմ դուրս գա՞, տենց ըլնում ա՞, չի լինում չէ: Խնդրեմ, ով չի հավատում, նստում ա տաքսի, ավտո, լյուբոյ մեքենա ու էդ հսկայական պլանտացիան մալինայի, մալինովի զվոն, տենում ու հասկանում ա, ասում ա` բա Չալաբյան, բա դու ընդդիմադիր էիր, քեզ պետությունը ո՞նց ա սուբսիդավորել` էն էլ 4 միլիոն, արա՛, խնդրեմ: Եվ էս միամիտ ժողովուրդը հույսեր պիտի կապի…, որ սրանք պիտի Նիկոլ հեռացնեն  հա՞: Ես ինչից եմ գժվում, որ նախ ինձ փորձում են, բայց ինձ չեն կարա, երբ ինչ-որ մեկին փորձում են դնեն դեբիլի տեղ, դեբիլ չէ է` հոգեկան հիվանդի տեղ… Սա հականիկոլական ա` ընկեր Չալաբյանս, բայց պետությունն իրան սուբսիդա ա տալիս, ասում ա` գնա՛, կլուբնիկ, մալինա… հատապտուղ աճացրա, որ մայոնեզը լցնես վրեն, սառը-սառը ուտես, տենց ըլնում ա՞: Դե հիմա թող «լյուբոյ» տնտեսվարող հելնի, գնա, դիմի, տենամ տենց հեշտ կսուբսիդավորե՞ն «Աբկա» բանկով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում