Կառավարությունը լուծարում է ԱՆԻՖ-ը՝ պետական բյուջեից ընկերությանը տված 1.7 մլրդ դրամի միջոցներով

Տնտեսություն

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում որոշում ընդունեց լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը)։

Հիմնավորման մեջ ասվում է. «Նախագծի մշակման հիմք է հանդիսացել 2024 թվականի մարտի 14-ին ՀՀ վարչապետի գլխավորությամբ կայացած՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության հաշվետվության N Վ/35-2024 արձանագրության 3-րդ կետի պահանջները՝ Ընկերության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ համապատասխան քայլերի ձեռնարկման համար։

Ընկերության կուտակված պարտավորությունների մարման նպատակով 2024 թվականի հունիսի 27-ին ընդունվել է ««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ ու լրացումներ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1002-Ն որոշումը, որի հիման վրա 2024 թվականի հուլիսի 29-ին Կոմիտեի և Ընկերության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» N ԱՆԻՖ-1 պայմանագիրը, արդյունքում Ընկերությանը տրամադրվել է 1,700,000,000 ՀՀ դրամ գումար։

Նշված գումարով 08.08.2024թ. դրութամբ մարվել է 1,277,980,059.10 ՀՀ դրամ գումարի պարտավորություն, որոնք իրենցից ներկայացնում են վարկի մարումներ, վարկային տոկոսավճարներ և տույժեր, աշխատակիցների աշխատավարձ, վերջնահաշվարկներ, արձակման նպաստներ, վարձավճար և այլ վճարներ։

Գումարի մնացորդը կազմում է 422,019,940.86 ՀՀ դրամ։

Ընկերության ակտիվները հաշվապահական հաշվառման տվյալների համաձայն իրենցից ներկայացնում են՝

հիմնական միջոցներ, որից

-հողամասեր՝ թվով 25 միավոր, 547.3109 հա մակերեսով,

-այլ հիմնական միջոցներ (գրասենյակային գույք, համակարգչային տեխնիկա, սարքավորումներ և այլն)՝ 337 հատ, 21,615,000 ՀՀ դրամ, 

-ոչ նյութական ակտիվներ՝ 226,701,000 ՀՀ դրամ,

-բաժնեմասնակցության և սկզբնական արժեքի մեթոդներով հաշվարկվող ներդրումներ՝ 7,310,757,000 ՀՀ դրամ,

-պաշարներ՝ 708,000 ՀՀ դրամ,

-դեբիտորական պարտքեր՝ 8,681,786.87 ՀՀ դրամ։

Պարտավորություններ՝ շուրջ 110,000,000 ՀՀ դրամ, որից 100,000,000 ՀՀ դրամը հանդիսանում է «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից տրամադրված փոխառությունը։

Որոշման նախագծով նախատեսվում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Մասդար Հայաստան 1», «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը և Ընկերությանը սեփականության իրավուքով պատկանող հողամասերը նվիրատվությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը։

Նվիրատվության արդյունքում «Մասդար Հայաստան 1» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել, իսկ հողամասերն ամրացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» և «Հարավային տերմինալ» փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։

Հավելված 2-ում առկա Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող ոչ նյութական ակտիվները նախատեսվում են անհատույց նվիրաբերել «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը որ նշված ոչ նյութական ակտիվները հանդիսանում են «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության ծրագրային ապահովումներ և ձեռք են բերվել Ընկերության կողմից մինչև «ԱՌՖԻ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրումը։

Նշված աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է լուծարել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։

Լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո, լուծարման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով լուծարման հանձնաժողովի կողմից նախատեսվում է իրավական աջակցության ծառայությունների ձեռք բերում՝ մասնագիտական կազմակերպության ներգրավման ճանապարհով։

Վերը նշված գործընթացի ֆինանսական միջոցների աղբյուր է հանդիսանալու Որոշման հիման վրա Ընկերության կողմից ստացված 1,700,000,000 ՀՀ դրամ գումարի մնացորդը»։

 

https://iravunk.com/sim/?p=291509&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը