Սահմանադրության փոփոխության բացառիկ իրավունքը տրված է երկրին. Հայտնի փաստաբանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել

Իրավական

Ադրբեջանը պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է գտնում  Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։

Հասարական լայն շրջանակներ էլ այս օրերին անդրադառնալով վերը նծված պահանջով փոփոխություններին նշում են, որ ոչ մի դեքում Սահմանադրության փոփոխության չպետք է գնալ, հակառակ պարագայում կկորցնենք մեր ինքնությունը:

Վերը նշյալի շուրջ իրավական տեսանկյունից գնահատական ենք խնդրել հայտնի փաստաբան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկաավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

- Ինքս քաղաքական վերլուծաբան չեմ եւ կդժվարանամ քաղաքական հարթության մեջ գնահատական տալու, թե որն է պատճառը, որ որոշները սրերով են ընդունում Սահմանադրության փոփոխություն: Իսկ, որպես իրավաբան միանշանակ կարող եմ փաստել, որ Սահմանադրության փոփոխության բացառիկ իրավունքը վերապահված է  տվյալ երկրին: Պայմանական եթե, օրինակ, Սահմանադության մեջ փոփոխություն է արվում եւ հանվում է այս կամ այն կետը, ապա տվյալ երկիրը կաշկանդված չէ որոշ ժամանակ անց, երբ կհասունանա այդ պահը, կրկին Մայր օրենքում համապատասխան փոփոխություններ կատարի:

Պետք է արձանագրել, որ Արցախյան վերջին պատերազմը, ցավոք, ՀՀ-ն տանուլ տվեց, իսկ փաստերը, որքան էլ ցավոտ լինեն, պետք է արձանագրել: Հիմա հարց է օդում կախված` արդյո՞ք Հայաստանը այսօր պատրաստ է քաղաքացուց խլված արժանապատվությունը պատերազմով հետ բերելու, պետք է դրա գնահատականը առաջին հերթին տալ: Իսկ այն մարդիկ , ովքեր այսօր հոխորտում են, թե ահա Ստամբուլը արյան ծով կդարձնենք եւ այլն, նախ պետք է առարեսվեն Քր. Օրենսգրքի համապատասխան հոդվածների հետ եւ պատասխան տան, որտե՞ղ էին իրենք կամ իրենց լակոտները պատերազմի օրերին, երբ հայրենասերները իսկապես հողի կռիվ էին տալիս: Այ՛ո, ես դեմ չեմ, որ պետք է հայտնաբերել պատերազմի նման ելքի իրական պատճառը, եւ հասկանալ ով էր մեղավորը` գլխավոր հրամանատա՞րը, թե՞ վախկոտ գեներալները, որոնք զինվորից առաջ էին փախել առաջնագծից: Եթե Մանվել Գրիգորյանի կամ Նորատ Տեր-Գրիգորյանցի նման գեներալներ ունենայինք, ովքեր հակառակորդին վազել սովորոցրեցին, վստահաբար այս ելքին չէ որ պիտի ականատես լինեինք: Սա հարցի  մի կողմն է իհարկե:

 Վերադառնալով Ձեր հարցին, ապա մեկ անգամ եւս կրկնում եմ` Սահմանադրության փոփոխության բացառիկ իրավունքը տրված է երկրին: Երկիրը կհզորանա վաղը, կունենան այն տնտեսությունը, այն ասելու իրավունքը` կրկին կարող է Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում