ԱՄՆ-ն կորցնում է Վրաստանը. դա ինչ է խոստանում Հայաստանին

Վերլուծություն

Այն, որ ներ­կա փու­լում Հա­րա­վա­յին Կով­կա­սում ա­մե­րի­կա­ցի­նե­րի հիմ­նա­կան դարդ ու ցա­վը Վ­րաս­տանն է, հաս­կա­նում են բո­լո­րը: Մեր տա­րա­ծաշր­ջա­նում ա­ռա­ջի­նը հենց Վ­րաս­տանն էր, որն ԱՄՆ-ի կող­մից են­թարկ­վեց «գու­նա­վոր­ման»՝ ռուս­նե­րի դեմ պայ­քա­րի շրջա­նակ­նե­րում, եւ դա պա­տա­հա­կան չէր:

ՎՐԱՑԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այ­սինքն, Վ­րաս­տա­նի մի­ջո­ցով է, որ Ա­րեւ­մուտ­քը կա­րող է ռազ­մա­վա­րա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ պա­հել Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը, թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այլ կո­մու­նի­կա­ցիա­նե­րի բա­ցա­կա­յութ­յու­նը: Այ­լընտ­րանք կա­րող է լի­նել Թուր­քիան, սա­կայն Ան­կա­րան, որ­քան էլ լի­նի ՆԱՏՕ-ի կազ­մում, իր ինք­նու­րույն խաղն է ա­ռաջ տա­նում, ո­րը պար­տա­դիր չէ, որ հա­մա­հունչ լի­նի ա­մե­րիկ­յան ծրագ­րե­րի հետ: Ընդ­հուպ, դե­պի Հա­յաս­տան եւ Ադր­բե­ջան տա­նող ա­րեւմտ­յան օ­դա­յին կո­մու­նի­կա­ցիա­նե­րը կա­րող են չգոր­ծել, ե­թե չլի­նի Վ­րաս­տա­նի նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յու­նը:

Ու հան­կարծ, ինչ­պես ցույց տվե­ցին հայտ­նի ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, Վ­րաս­տանն այ­լեւս այն հլու-հնա­զանդ խա­մա­ճի­կը չէ, ինչ­պի­սին էր, ա­սենք, Սա­հա­կաշ­վի­լու «լավ եւ բա­րի» ժա­մա­նակ­նե­րում, երբ ան­գամ ա­մե­րիկ­յան մի­ջին կա­լիբ­րի չի­նով­նի­կի կու­րա­տո­րութ­յամբ պատ­րաստ էր ու­ղիղ պա­տե­րազ­մի մեջ մտնել Ռու­սաս­տա­նի հետ, որ­քան էլ որ դրա արդ­յուն­քում ռու­սա­կան տան­կե­րը հա­սան Թ­բի­լի­սիի մա­տույց­ներ: Ա­վե­լին, վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը պարզ ցույց տվե­ցին, որ ոչ թե միայն չեն պատ­րաստ­վում հա­նուն ա­րեւմտ­յան շա­հի նոր պա­տե­րազմ սկսել ռուս­նե­րի հետ, այլ գնում են Վ­րաս­տա­նը կա­ռա­վա­րե­լու ա­մե­րիկ­յան հայտ­նի մե­խա­նիզմ­նե­րը, այդ թվում՝ վրա­ցա­կան, պատ­կե­րա­վոր ա­սած, Սո­րո­սի ճտե­րին ու­ղարկ­վող ֆի­նան­սա­վո­րու­մը կանգ­նեց­նե­լու ուղ­ղութ­յամբ: Իսկ դա Վա­շինգ­տո­նի հա­մար առն­վազն եր­կու պարզ փաստ է հու­շում: Ա­ռա­ջի­նը, որ կորց­նում են Վ­րաս­տա­նը, ե­թե ար­դեն չեն կորց­րել: Իսկ դա նշա­նա­կում է, որ կա­րող են ցան­կա­ցած պա­հի ան­հաղ­թա­հա­րե­լի խնդիր­ներ ա­ռա­ջա­նալ դե­պի Ադր­բե­ջան տա­նող է­ներ­գե­տիկ, եր­կաթգ­ծա­յին ու­ղի­նե­րի հետ կապ­ված: Գու­մա­րած, ի­րենց հա­մար այդ­քան հա­րա­զատ դար­ձած նի­կոլ­յան հա­մա­կար­գը կզրկվի Ա­րեւ­մուտ­քի հետ ցա­մա­քա­յին կա­պու­ղի­նե­րից, եւ ով ի­մա­նա, այդ նեղ վի­ճա­կում Նի­կոլն ին­չեր կա­նի:

Ա­ռա­վել եւս, որ կա երկ­րորդ ազ­դա­կը, ո­րը Վա­շինգ­տո­նը ստա­նում է այս պատ­մութ­յու­նից: Այն է՝ վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հաս­տատ «առ­յու­ծի կաթ չեն խմել», որ հանդգ­նեն ինք­նու­րույն դեմ գնալ ա­մե­րի­կա­ցի­նե­րին: Ե­թե հանդգ­նել են, նշա­նա­կում է «թե­ւեր տվող» ու­նեն, եւ որ­քան էլ որ չի գո­վազդ­վում, սա­կայն, սա աք­սիո­մա է, այդ դե­րին միայն Ռու­սաս­տանն է հա­մա­պա­տաս­խա­նում: Այ­սինքն, ե­թե ան­գամ ըն­դու­նենք, որ ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­ներն ա­պա­ցույց­ներ չու­նեն, ա­պա մեկ է, Վա­շինգ­տո­նում ակն­հայ­տո­րեն վստահ են, որ կան Մոսկ­վա­յի հետ վրա­ցա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի շատ կոնկ­րետ ստվե­րա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Թե կոնկ­րետ ինչ­պի­սիք, ին­չի դի­մաց ով ինչ է տա­լու-ստա­նա­լու, դա հար­ցի մի կողմն է: Գլ­խա­վորն այն է, որ ե­թե կան նման պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, ա­պա դա նշա­նա­կում է, որ Վա­շինգ­տո­նը կանգ­նած է վերջ­նա­կա­նա­պես Վ­րաս­տա­նը կորց­նե­լու շե­մին՝ Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի հետ կապ­ված  հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ: Դժ­վար չէ կռա­հել նաեւ, որ այդ գոր­ծըն­թա­ցը շատ ա­վե­լի ակ­տիվ տեսք կստա­նա ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում՝ հոկ­տեմ­բե­րին սպաս­վող խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յու­ննե­րից հե­տո, ե­թե գոր­ծող իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը կա­րո­ղա­նա հաղ­թել: Ընդ ո­րում, այդ հաղ­թա­նա­կի շան­սե­րը մեծ են, քա­նի որ բա­ցի հայտ­նի գոր­ծոն­նե­րից (ժո­ղովր­դի վստա­հութ­յան մեծ մա­կար­դակ, ին­չը ցույց տվեց վեր­ջին հա­կաիշ­խա­նա­կան հա­վաք­նե­րին մաս­նա­կից­նե­րի փոքր թի­վը, վար­չա­կան ռե­սուրս­ները եւ այլն), մեկ գոր­ծոն եւս կաշ­խա­տի վրա­ցա­կան իշ­խա­նութ­յու­ննե­րի օգ­տին: Այն է՝ ընդ­դի­մութ­յան ա­րեւմտ­յան ֆի­նան­սա­վոր­ման լավ թե վատ վե­րահս­կո­ղութ­յու­նը, ո­րը թույլ է տա­լիս օ­տա­րերկր­յա գոր­ծա­կալ­նե­րի մա­սին այդ­քան աղ­մուկ հա­նած օ­րեն­քը:

ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ Է

Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բո­լորն են հաս­կա­նում, որ այդ ընտ­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում Վա­շինգ­տո­նը պետք է փոր­ձի հաս­նել հե­ղաշրջ­ման: Այս մա­սին պարզ խո­սում են վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­ներն ու ան­ձամբ վար­չա­պետ  Կո­բա­խի­ձեն, թե ինչ­պես եւ ին­չի հա­մար է Ա­րեւ­մուտ­քը ցան­կա­նում իշ­խա­նութ­յան բե­րել բան­տում գտնվող Սա­հա­կաշ­վի­լուն են­թա­կա ու­ժե­րին: Նույն բա­նի մա­սին նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց նաեւ ՌԴ Ար­տա­քին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յու­նը, թե­րեւս դրա­նով ա­կա­մա հաս­տա­տե­լով, որ վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը, այս­պես ա­սենք, Մոսկ­վա­յի հա­մար հո­գե­հա­րա­զատ են:

 Այս­պես, ըստ ռու­սա­կան հե­տա­խու­զութ­յան. «Ա­մե­րի­կա­ցի­նե­րը Վ­րաս­տա­նում «գու­նա­վոր հե­ղա­փո­խութ­յուն» են պատ­րաս­տում»: Թեեւ. «Ս­պի­տակ տու­նը ծայ­րա­հեղ դժգոհ է հոկ­տեմ­բե­րի 26-ին կա­յա­նա­լիք խորհր­դա­րա­նա­կան ընտ­րութ­յուն­նե­րի նա­խա­շե­մին Վ­րաս­տա­նում ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մից»: Այ­սինքն, որ «Վ­րա­ցա­կան ե­րա­զանքն» ու­նի բա­վա­րար ժո­ղովր­դա­կան ա­ջակ­ցութ­յուն՝ հա­մո­զիչ ա­ջակ­ցութ­յուն ստա­նա­լու հա­մար: Մ­յուս կող­մից. «Ընդ­դի­մութ­յու­նը, չնա­յած ա­մե­րի­կա­ցի­նե­րի ջան­քե­րին, մնում է մաս­նատ­ված, իսկ տար­բեր ու­ժե­րի կող­մից ստեղծ­ված կոա­լի­ցիա­նե­րը՝ շատ փխրուն»: Արդ­յուն­քում, Վա­շինգ­տոնն ար­դեն իսկ անց­նում է «Բ» պլա­նին: Նախ, այս ըն­թաց­քում կմե­ծաց­նեն ճնշու­մը վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի վրա։ Եվ ա­մե­նա­կա­րե­ւո­րը՝ պետք է անց­նել ստան­դարտ «հեղա­փո­խա­կան» մե­խա­նիզ­մի: Այ­սինքն, դեռ ընտ­րութ­յու­նն­երը չա­վարտ­ված, կսկսեն հա­մա­տա­րած խո­սել զանգ­վա­ծա­յին կեղ­ծիք­նե­րի մա­սին, կհա­ջոր­դեն զանգ­վա­ծա­յին հա­վաք­նե­րը՝ իշ­խա­նութ­յան հե­ռա­նա­լու պա­հան­ջով, Ա­րեւ­մուտ­քը կսկսի աղմ­կել իշ­խա­նութ­յուն­նե­րի կող­մից «քա­ղա­քա­ցի­նե­րի» նկատ­մամբ ու­ժի «չա­փից դուրս» կի­րառ­մա­ն ան­թույ­լատ­րե­լիութ­յան մա­սին: Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, Ուկ­րաի­նա­յից կբե­րեն վրա­ցի վարձ­կան­նե­րին՝ զին­ված բա­խում­ներ ու այլ ու­ժա­յին մե­թոդ­ներ կի­րա­ռե­լու հա­մար:

­Կարճ ա­սած, խոս­քը սո­վո­րա­կան «հե­ղա­փո­խա­կան» տեխ­նո­լո­գիա­նե­րի մա­սին է, ո­րը, սա­կայն, մեկ էա­կան թե­րութ­յուն ու­նի. պե­տութ­յուն­նե­րը վա­ղուց են սո­վո­րել այդ տեխ­նո­լո­գիա­նե­րի դեմ պայ­քա­րել, ե­թե միայն նման ցան­կութ­յուն ու­նե­նան: Ե­թե սրան էլ ա­վե­լաց­նենք այն ներ­քին ու ար­տա­քին խնդիր­նե­րը, ո­րոնք ներ­կա­յումս ԱՄՆ-ն­ ու­նի, ինչ­պես նաեւ, որ վրա­ցա­կան ընտ­րութ­յուն­նե­րից մեկ շա­բաթ անց հենց ԱՄՆ-ում է լի­նե­լու նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րի քվեար­կութ­յան փու­լը, ա­պա այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում վրա­ցա­կան «հե­ղա­փո­խութ­յու­նը» ա­ռաջ տա­նե­լու հա­մար ռե­սուրս­նե­րի շատ լուրջ պա­կաս են ու­նե­նա­լու: Այ­սինքն, գո­նե այս դիր­քե­րից քիչ հա­վա­նա­կան է թվում, որ վրա­ցա­կան հե­ղաշր­ջու­մը ծրագ­րող­նե­րի հա­մար կու­նե­նա հա­ջող ելք: Իսկ այդ դեպ­քում, շատ նման է, որ ԱՄՆ-ն­ ի­րոք կորց­նե­լու է Վ­րաս­տա­նը:

ԻՆՉ ՄՆԱՑ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՐԵՎՄՏԱՄՈԼՆԵՐԻՆ

Ի­հար­կե` ա­սել, թե վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հան­կարծ հի­շել են, որ ի­րենք ԽՍՀՄ ժա­մա­նակ­նե­րում Միութ­յան ա­մե­նա­բա­րե­կե­ցիկ հան­րա­պե­տութ­յունն էին եւ, դրա­նից ել­նե­լով, ո­րո­շել են վե­րա­կանգ­նել ռու­սա­կան վեկ­տո­րը, միամ­տութ­յուն կլի­ներ: Պար­զա­պես պետք է հի­շել հայտ­նի փաստ՝ Վ­րաս­տա­նը միշտ էլ ե­ղել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճշգրիտ բա­րո­մե­տրը: Այդ­պես էր 200 տա­րի ա­ռաջ, այդ­պես էր 100 տա­րի ա­ռաջ, երբ Վ­րաս­տա­նը եր­կու ան­գամ ա­րա­գո­րեն փո­խեց իր կողմ­նո­րո­շու­մը, այդ­պես էր 1990-ա­կան­նե­րի սկզբին, եւ նույն գոր­ծոնն է այս պա­հին. Վ­րաս­տա­նը լավ զգում է, թե աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժա­յին բա­րո­մետ­րը որ ուղ­ղութ­յամբ է թեք­վում, ա­րա­գո­րեն կհար­մար­վի դրան, եւ, վստահ ենք, դեռ մի բան էլ օ­գու­տով դուրս կգա:

Այլ հարց է, թե Վ­րաս­տա­նի հետ կապ­ված նման սպա­սե­լիք­նե­րի պա­րա­գա­յում ինչ են մտա­ծում նի­կո­լա­կան իշ­խա­նա­վոր­նե­րը եւ նրանց հա­րա­կից ու­ժե­րը: Քա­րոզ­չութ­յու­նը, թե կգնանք Եվ­րո­պա, եւ լավ կլի­նի, միան­գա­մից եր­կու հար­ված է ստա­նում: Նախ, մե­զա­նից շատ ա­վե­լի ա­ռաջ եւ շատ ա­վե­լի հա­ջող պայ­ման­նե­րում դե­պի Եվ­րո­պա էր գնում Վ­րաս­տա­նը, բայց այդ­պես էլ տեղ չհա­սավ, եւ ի­րենք էլ են վստահ, որ չեն հաս­նե­լու:

­Հա­ջոր­դը, կրկնենք, ե­թե Վ­րաս­տա­նը փո­խի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ուղղ­վա­ծութ­յու­նը, ա­պա Հա­յաս­տա­նում ծա­վալ­վող ա­րեւմ­տա­մետ քա­րոզ­նե­րը մեկ բա­նի կա­րող են հասց­նել՝ եր­կի­րը կդառ­նա Հա­րա­վա­յին Կով­կա­սում «սպի­տակ ագ­ռավ»: Դա էլ ա­մե­նագլ­խա­վո­րը չէ. կդառ­նա «վան­դա­կում փակ­ված սպի­տակ ագ­ռավ», հաշ­վի առ­նե­լով ար­տա­քին ել­քե­րի սահ­մա­նա­փակ­վա­ծութ­յու­նը:­ Չէ, քա­րոզ­չա­կան ի­մաս­տով նի­կոլ­յան խուն­տան դեռ մեկ տար­բե­րակ ու­նի. կա­րող են հայ­տա­րա­րել, թե թուր­քա­կան սահ­մա­նը բաց­վե­լու է, եւ այդ­պես էլ Հա­յաս­տա­նը կկապ­վի Ա­րեւ­մուտ­քի հետ: Սա­կայն դա պար­զա­պես մեկ բան է ա­պա­ցու­ցե­լու՝ մեր ա­րեւմ­տա­մոլ­ներն ի­րա­կա­նում աշ­խա­տում են ոչ թե Ա­րեւ­մուտ­քի, այլ` ուղ­ղա­կիո­րեն Թուր­քիա­յի օգ­տին: Սա­կայն ան­գամ այդ դեպ­քում նախ մեկ պարզ խնդիր պետք է լու­ծեն՝ Հա­յաս­տա­նի ա­րեւմտ­յան սահ­մա­նից եւ, առ­հա­սա­րակ, Հա­յաս­տա­նից հե­ռաց­նեն ռու­սա­կան ու­ժե­րին: Կա­րո՞ղ են, այս­տեղ ար­դեն շատ մեծ հար­ցա­կան կա: Ե­թե ոչ, ա­պա կմնա «վան­դա­կում փակ­ված սպի­տակ ագ­ռա­վը», կամ տա­րա­ծաշր­ջա­նա­յին ընդ­հա­նուր ի­րո­ղութ­յու­նն­երին հա­մա­հունչ գնա­լը: Ս­պա­սենք Նի­կո­լի քայ­լին:

https://iravunk.com/sim/?p=291455&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը