Ինչ փողեր են ներդրվել աղմկահարույց 8-րդ դասարանի «Պատմության» դասագրքի տպագրման վրա
Ներքաղաքական8-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ պաշտոնական Մոսկվայի կոշտ հայտարարությունից ժամեր անց Հայաստանի կրթության նախարարությունից հայտնեցին, թե այն արդեն վերախմբագրվել է։
Ըստ հանրակրության վարչության պետ Թամարա Սարգսյանի՝ 19-րդ դարասկզբին Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելու թեմայից «բռնակցում» բառը հանվել է։ Իսկ գիրքը ուղարկվել է «Անտառես» տպագրվելու։ Այն հրատարակչությունը, որի սեփականատեր Արմեն Մարտիրոսյանը կարկառուն հակահայ մտքերով հայտնի անձ է: Ավելին, ըստ տարածված լուրերի այդ դասագրքի տպագրման համար բազմաթիվ միջազգային գումարներ են ներդրվել գլոբալիստական տարբեր ուժերի կողմից։

