Ինչ կլինի, եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանը չկատարի. պարզաբանում է Այվազյանը

Ներքաղաքական

Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման մասին, նշել էր. «Բացի Եվրամիության ներգրավվածությունից՝ մենք սպասում ենք նաեւ Թուրքիայի՝ նրա տարածաշրջանային առաջնորդության ներգրավմանը: Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցուղիների բացման եւ տարածաշրջանում իր գերակա ուժի դերը հաստատելու համար»:

Անդրադառնալով վերոնշյալին՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ  փաստեց հետեւյալը. «Փաստորեն, Արեւմուտքը, տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման գործում, բացի իրենից, տեսնում է նաեւ Թուրքիային` նրա առաջնորդական դերով։ Այսինքն՝ կան տարածաշրջանի հաղորդակցման ուղիների վերահսկման երկու միմյանց հակադիր շահառուներ՝ Արեւմուտք-ՆԱՏՕ-Թուրքիան (Թուրան) եւ Ռուսաստանի Դաշնություն»:

Հայկ Այվազյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից ՀՀ տարածքով անցնող ուղիների վերահսկման իրավական հիմքը 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է եւ դրա 9-րդ կետը. «Եթե Հայաստանի Հանրապետությունը մնա մեն-մենակ Արեւմուտք-Թուրքիա դաշինքի դեմ, ապա չի կարողանա ինքնուրույն վերահսկել իր տարածքով անցնող ճանապարհները, որպեսզի դրանք չդառնան Թուրանական միջանցք՝ գործիք Արեւմուտքի ձեռքին Ռուսաստանի դեմ պատերազմում։ Այդ կոմունիկացիաների վրա Հայաստանի սուվերենությունը պահելու եւ ՀՀ տարածքով Թուրանական միջանցք չտալու համար մեզ պետք է Ռուսաստանի Դաշնության օգնությունը։ Իսկ դա կարելի է անել միայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը կատարելու միջոցով, ինչով շահագրգռված է նաեւ Ռուսաստանը»։

Իսկ թե ինչ տեղի կունենա չկատարելու դեպքում՝ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավարը զգուշացնում է. «Եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետը Հայաստանը չկատարի եւ հետ կանչի իր ստորագրությունը, ապա նա իր ձեռքով սկիզբ կդնի Հայաստանի Հանրապետության տարածքով Թուրանական միջանցքի բացմանը՝ այդ կոմունիկացիաների վրա իր սուվերենության կորստով»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում