Գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը մենք կարող ենք տուժել. Բալասանյան

Ներքաղաքական

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ուղիղ եթերում հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 26-ին խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: Միեւնույն ժամանակ, վրացական մամուլը հայտնում է, որ սա ձեւական-խորհրդանշական ակտ է, որովհետեւ, ըստ Սահմանադրության՝ հերթական խորհրդարանական ընտրությունները Վրաստանում անցկացվում են «խորհրդարանի լիազորությունների ժամկետը լրանալու օրացուցային տարվա հոկտեմբերի վերջին շաբաթ օրը»: Այսպիսով՝ Վրաստանում ընտրությունների օրվա նշանակմանը զուգահեռ՝ պաշտոնապես մեկնարկում է նախընտրական քարոզարշավը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ուշագրավ դիտարկում արեց՝ նշելով, որ վերջին օրերին աննկատ է մնացել Բաքվից Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի վաղաժամ հետ կանչումը։

Պաշտոնական հայտարարության մեջ նշված էր, որ պատճառը դեսպանի չափից դուրս պասիվությունն է Ադրբեջանում՝ տեղի հասարակության Վրաստանի նկատմամբ լոյալության ապահովման հարցում։ Մինչդեռ, ըստ վրացական լրատվամիջոցների, պատճառն ավելի խորքային է։ Դեսպանը ոչինչ չի կարողացել հակադրել վրացական ընդդիմության քայլերին, որն ակտիվ աշխատանք է տանում ադրբեջանական հասարակության մեջ իրենց նկատմամբ լոյալություն ապահովելու համար։ Սա տրամաբանական է, եթե հաշվի առնենք, որ հոկտեմբերին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են եւ Միացյալ Նահանգներն ամեն ինչ (բառի ուղիղ իմաստով) անելու են «Վրացական երազանք» կուսակցությանը իշխանությունից հեռացնելու համար։ Հիմա ի՞նչ կապ ունի այստեղ Ադրբեջանը՝ շատ ուղիղ։ Ադրբեջանական հասարակության մեջ վրացական իշխանությունների նկատմամբ բացասական դիրքորոշում ամրապնդելուն զուգահեռ՝ անկասկած մեծ աշխատանք է տարվելու նրանց միջոցով Մառնեուլիի եւ ադրբեջանաբնակ այլ շրջանների բնակչության մեջ հակաիշխանական տրամադրություններ սերմանելու եւ նրանց իրենց փողոցային ակցիաներին օգտագործելու համար։ Կա մտավախություն, որ նույնը կարող է արվել նաեւ մեր երկրում, քանի որ ՀՀ մի շարք ՀԿ-ամերձ երիտասարդներ քեռի Ջոնի հրահանգով պատրաստ են լինելու իրենց լիբերաստական պարտքը կատարելու Վրաստանում, մանավանդ, որ դրա փորձը արդեն կա։ Այնպես որ, գունագեղ աշուն է սպասվում մեր տարածաշրջանում, որից ամենից շատը մենք կարող ենք տուժել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում