ՔՊ-Բաքու «խաղաղության» օպերացիայի մի մա՞սն է, թե՞ այլ առաքելություն ունի հոգով ՔՊ-ականը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ կգտնվի գեթ մեկ հայ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբանի ծննդյան տարեդարձը կշնորհավորի: Սա էլ տեսանք: Նախկին ՔՊ-ական, բայց ՔՊ-ին մինչեւ այսօր էլ համակրող ու սատարող ԹԱԹՈՒԼ ԱՍԻԼՅԱՆԸ, որն ասում են՝ Հունաստանում է, հերթական խայտառակ գրառումն է արել սոցցանցում. «Շնորհավորում եմ Մեհրիբան Ալիեւայի տարեդարձը եւ հույս ունեմ, որ ծննդյան կապակցությամբ ազատ կարձակվեն մեր գերիները: Աստված տա , որ լինի խաղաղություն»: Ով է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սույն նախկին անդամը, որը նախկինում էլ տենչում էր Բաքուն տեսնել, առավել ուշագրավ է: Նա հիմա գտնվում է հետախուզման մեջ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդված 2-րդ մասի հատկանիշներով։ Համապատասխան հոդվածը ենթադրում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը եւ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ 80-ից 150 ժամ տեւողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Բայց արի ու տես, որ նա իր պատիժը «հանրային աշխատանքով» կրում է արտերկրից՝ դավաճանական թեզեր սոցցանցերում գեներացնելով ու հայհոյանքներ հավաքելով: Իսկ գուցե սա ՔՊ-Բաքու «խաղաղության» օպերացիայի մի մա՞սն է, թե՞ այլ առաքելություն ունի հոգով ՔՊ-ականը:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ: Պարզվում է՝ իր եւ իր նմանների կողմից ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան վրա կարտոֆիլներ ու ձվեր նետելու պատճառով ոստիկանությունում քրեական վարույթ է հարուցվել: Իսկ Բաբաջանյանը խրոխտ որոշում է կայացրել. «Հրաժարվել եմ հանդիպել ոստիկանության աշխատակցի հետ եւ հրաժարվել եմ որեւէ բացատրություն տալ»։ Ի՞նչ է ստացվում, 9-րդ հարկից մի խնձոր նետած 71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանին բերման են ենթարկում, ձերբակալում, հետո մեղադրանք են առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Արարքը փորձում են վերագրել խուլիգանություն, որովհետեւ խնձորի նետելու պահին Նիկոլ Փաշինյանն է անցնելիս եղել շենքի տակով, բայց արի ու տես, որ կարտոֆիլներ ու ձվեր դեսպանատան վրա նետած Բաբաջանյանն օրենքից դուրս է, մի հատ էլ մատ է թափ տալիս, թե՝ չի ներկայանալու ոստիկանություն, ոչ էլ բացատրություն է տալու:

Զարմանալի կոչով է հանդես եկել «Մարտական եղբայրության» անդամ, պատմաբան ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ՝ հորդորելով միանալ «Չեղարկել նոյեմբերի 9-ը» շարժմանը։ Նա մասնավորապես նշել է. «Պայքարի դադարեցմանը համաձայնելը 2020 թվականի նոյեմբերի 9-ին համարում եմ հանցավոր քաղաքական սխալ»: Նա ընդգծել է, թե պահանջում է, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս գա 2020 թվականի նոյեմբերի 9-ի «խայտառակ պայմանավորվածություններից, որն իր էությամբ ռուս-թուրքական պայմանագիր է, որին միացել է Հայաստանը։ Մեր դեմ տարվող պատերազմի պայմաններում ուժային լուծումն այլընտրանք չունի»: Ըստ էության, հերթական անգամ հայրենասիրական ճառերով՝ հակառուսականություն է քարոզվում, բայց հարցերի հարցը մնում է այն, թե Տեր-Աբրահամյանն ինչպե՞ս է պատրաստվում պայքարել, երբ մի Կիրանց այցն իր «Մարտական եղբայրության» ավարտվեց ձերբակալություններով ու զրո արդյունքով: Կամ ընդհանրապես՝ եթե ՌԴ-ն չկանգնեցներ 44-օրյա պատերազմը, ի՞նչ էր լինելու, գուցե այսօր արդեն Երեւանում լինեին ադրբեջանցիները: Սա՞ է Տեր-Աբրահամյանի ուզածը:

Զարմացած է «Իրավունք»-ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում