Եթե Նեթանյահուն շարունակի մասսայական սպանդը, ավելի հավանական է դառնում Իրանի կարծր արձագանքը. Իրանահայ խմբագիրը փակագծեր է բացում

Հանդիպում

Ինչ զարգացումների սպասել Իրան-Իսրայել հակամարտությունում. լայնամասշտաբ պատերազմի կգնա՞ն կողմերը։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից, ով նկատեց.

- Դա պայմանավորված է ՀԱՄԱՍ-Իսրայել բանակցությունների արդյունքից։ Եթե Նատանիահուն չհամաձայնվի դադարեցնել Գազայի վրա հարձակումը և շարունակի մասսայական սպանդը, ավելի հավանական է դառնում Իրանի կարծր արձագանքը։ Իսկ երկարատև հրադադարի դեպքում կարելի է հեռանկարային դառնա Մերձավոր Արևելքի առկա տագնապի համար խաղաղ ելքը:

- Եթե իրանական կողմը, այնուամենայնիվ, արձագանքի Իսրայելին և հարված հասցնի, սրան չի՞ հաջորդի իսրայելական կողմի պատասխան հարվածը, թե՞ Միացյալ Նահանգները թույլ չի տա և կկանխի Իսրայելին:

- Ակնհայտ է, որ Նատանիահուն ամեն ջանք ի գործ է դնում Գազայի պատերազմի ծավալները մեծացնելու և տարածաշրջանային մեծ բախմանը ներքաշելու նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ինչից խուսափում է վերջինս: Այնուամենայնիվ Իսրայել-Հեզբոլլահ վերջին բախմանը նույնիսկ իսրայելական կողմը, հավանաբար ԱՄՆ-ի հորդորով, զսպվածություն ցուցաբերեց և հատուկ սահմաններից այն կողմ չանցավ: Այսինքն սահմանափակվեց հարավային Լիբանանում:

Ներկա պայմաններում, մանավանդ երբ ռուս-ուկրաինական պատերազմը նոր փուլ է ոտնակոխում, Միացյալ Նահանգները բացահայտորեն կողմ չէ, առնվազն այս պայմաններում, Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմ հրահրելուն։

- Որքանո՞վ է այս պահին Միացյալ Նահանգների համար անհրաժեշտ չսրել իրավիճակը. արդյո՞ք Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է ազդել ԱՄՆ-ում սպասվելիք նախագահական ընտրությունների արդյունքների վրա։

- Գազայում խաղաղություն հաստատելը վստահաբար դրական ազդեցություն է ունենալու դեմոկրատական Կամալա Հարիսի քվեների վրա, այնպես որ Բայդենի կառավարությունը հնարավորինս ճնշելու է Նատանիահուին հրադադար հաստատելու պահանջով։

ԽՀայաստանի մասով ունեցած կարմիր գծերը, որոնց մասին Իրանը բազմիցս խոսել է, արդյոք հնարավո՞ր է, որ այդ կարմիր գծերն էլ որոշակի փոփոխություններ կրեն կապված աշխարհաքաղաքական զարգացումներով։

- Հայաստանի և Իրանի արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցի ընթացքում հնչած խոսքերը գալիս են ապացուցելու, որ Թեհրանի նշած կարմիր գծերը այսօր, երբ Մոսկվան խոսում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացվելու անհրաժեշտությունից և Երևանին մեղադրում է տարածաշրջանային ճանապարհները փակ պահելու մեջ, էլ ավելի են շեշտավորվում և երևան են բերում Իրան-Ռուսաստան հակասությունը տարածաշրջանում։

-Ինչպե՞ս  է պաշտոնական Իրանը արձագանքում Հայաստանում առկա ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը։

- Սրանից մեկ շաբաթ առաջ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, խոսելով Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասին, իր շաբաթական ճեպազրույցի ընթացքում հստակորեն նշեց, որ ցանկացած պետություն ինքն է ճշտում իր արտաքին քաղաքականությունը։ Նա ընդգծեց, որ Հայաստան-Իրան հարաբերությունները դրական և շինիչ են։ Կարծում եմ այսքանով արդեն իսկ ամեն ինչ ասված է։

https://iravunk.com/sim/?p=291375&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ