«Հրապարակ». ՔՊ-ականների «գործակալական» գործուղումը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին, որը 3 օր է տեւել, մեկնարկն օգոստոսի 18-ին էր՝ Չիկագոյում, պարզվում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցից բացի, մասնակցել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Ոմանք կարծում են, որ չէր կարելի նման մասնակցությամբ նախապատվություն տալ ամերիկյան ընտրություններում հակամարտող ուժերից մեկին, երբ հայտնի չէ, թե ընտրությունների արդյունքներով ով կստանձնի իշխանությունը։
Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու մասին։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

