Անձնագրային վազք՝ հատուկ տարեցների համար

Հասարակություն

Թոշակառուները կրակն են ընկել անձնագրային բաժնի խայտառակ հերթերի ձեռքը: Պարզվում է՝ թոշակի քարտ ստանալը իսկական պատուհաս է:

Այն, որ Հայաստանի Հանրապետության թոշակառուն առհասարակ անտեսված է, խեղճացած ու մշտապես ֆինանսական խնդրի առջեւ, բազմիցս է խոսվել ու մնացել անարդյունք: Սակայն... հիմա էլ այլ խնդիր ունեն տարեցները, քանի որ կան մարդիկ, որոնց անձնագրի ժամկետը լրացած է, եւ նոր անձնագիր ստանալու համար ամենաքիչը երկու ամիս է հարկավոր, իսկ թոշակի քարտ հանելու կամ թարմացնելու համար ցանկացած բանկ անձնագիր է պահանջում: Այս ամենի հետեւանքով՝ թոշակառուները մնում են անթոշակ եւ աննպաստ: Որպեսզի կարողանան ստանալ իրենց քարտը բանկից եւ գումարը կանխիկացնեն, պետք է կատարեն վազք՝ բանկ-անձնագրային-բանկ: Այսինքն` բանկից գնան անձնագրային բաժին, վերցնեն 9-րդ ձեւաչափի գրություն, մոտենան կրկին բանկ, կանգնեն հերթ եւ վերջապես ստանան իրենց հասանելիք չնչին թոշակը, որ դեղ գնեն կամ կոմունալ վճարեն ու անհամբեր սպասեն հաջորդ ամսվա գումարին:

Հիմա հարց. եթե թոշակառուն տեղաշարժվելու խնդիր ունի, չունի խնամակալ կամ օգնող, ո՞վ կօգնի նրան հասնել բանկ, բանկից՝ անձնագրային, անձնագրայինից՝ բանկ, ի՞նչ պիտի անի տվյալ տարեցը: Այո՛, ճիշտ պատասխանն է՝ լռել եւ շարունակել մրցավազքը՝ դեպի 36,000 դրամ եւ հետո խմել ճնշման ու սրտի զարկերը կարգավորող հաբեր, բայց եւս մեկ «դրակոն» հաղթահարածի դեմքով հպարտանալ, որ այս «աշխարհն» էլ անցանք:

Ինչեւէ, համբերություն թոշակառուներին, իսկ մնացած անձանց, որոնք անձնագիր ունենալու համար ամիսներով հերթում սպասում են «Իրավունքը» ցանկանում է ուժ եւ կորով՝ դիմադրելու ու վերջապես անձնագիր ունենալու համար, քանի որ այդպես էլ անհասկանալի է մնում` անձնագրային այս սարսափ «ֆիլմը» ինչի՞ց սկսվեց, ե՞րբ կավարտվի կամ՝ կավարտվի՞ արդյոք...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)