«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել. բացառիկ հարցազրույց՝ «Նոր Ալիք 2024»-ի հաղթողի հետ

Մշակութային

Հայաստանը ներկայացնող ԱՆԱՀԻՏ ՀԱԿՈԲՅԱՆԸ դարձել է «Նոր Ալիք 2024» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի երեք օրերի առաջատարը եւ հաղթել մրցույթում՝ արժանանալով ժյուրիի անդամների առավելագույն միավորներին: Մրցույթի պաշտոնական պարգեւատրման արարողությունը տեղի ունեցավ երեկ՝ Սոչիում: «Իրավունք»-ը կապ է հաստատել Սոչի եւ բացառիկ զրույց ունեցել Հայաստանին հաղթանակ բերած երգչուհու հետ:

«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԷԻ, ՈՐ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԻՆՁ ՍՊԱՍՈՒՄ»

— Անահիտ, ի՞նչ զգացողություններ ունեք այս պահին՝ գեղեցիկ հաղթանակից հետո:

— Այս պահին շատ հետաքրքիր ապրումներ ունեմ եւ շատ բավարարված եմ զգում ինձ, որ կարողացել եմ երկիրս պատվով ներկայացնել եւ հաղթել:

— Ի՞նչ էր կատարվում ետնաբեմում, ի՞նչ արձագանքներ եք ստացել եւ ո՞ւմ կողմից։

— Ետնաբեմում շատ հանդարտ մթնոլորտ էր: Այս տարի կարելի է ասել, որ մրցակցություն մասնակիցների միջեւ չի եղել: Բայց պիտի ասեմ, որ մասնակիցները բավականին ուժեղ էին՝ տարբեր մրցույթներում հաղթած ու իրենց երկրներում հայտնի: Հասկանում էի, որ թեժ պայքար է ինձ սպասում: Իսկ արձագանքները շատ են եղել՝ Ֆիլիպ Կիրկորովի, Իգոր Կրուտոյի կողմից եւ այլոց:

— Ի դեպ, համացանցը ողողված է ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի հուզիչ  խոսքերով՝ ուղղված Հայաստանին եւ հայերին: Ի՞նչ կասեք այս մասին։

— Շատ հետաքրքիր ստացվեց Կիրկորովի անդրադարձը: Շատ ուրախ եմ, որ կարողացա այնպես անել, որ նրա սրտին դիպչի ու նմանատիպ խոսքեր ասի, որ հիշի իր նախնիներին:

«ԻՆՁ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՉԻՆՉ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՏՐՎՈՒՄ»

— Անդրադառնանք մինչ հաղթանակը Ձեր անցած ճանապահին…

— Շատ երկար ճանապարհ եմ անցել: Դեռ փոքր տարիքից մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների, հաղթել եմ: Տարբեր հեռուստանախագծերի եմ մասնակցել եւ լավագույն հորիզոնականներում եմ միշտ եղել: Ու շատ ուրախ եմ, որ այդ բազում հաղթանակներին ավելացավ նաեւ այս տարվա հաղթանակս՝ «Նոր Ալիք» միջազգային մրցույթը:

— Արդյոք հեշտությամբ տրվեց Ձեզ այս հաղթանակը։

— Իրականում ինձ այս կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում: Ինչին հասել եմ՝ հասել եմ դժվարությամբ ու շատ աշխատանքի շնորհիվ: Եվ այս հաղթանակը եւս ամիսների քրտնաջան աշխատանքի արդյունք է:

— Առիթ ունեցե՞լ եք շփվելու ռուսաստանյան աստղերի հետ։

— Այո, եղել են տարբեր առիթներ, շփվել եմ ռուսաստանյան աստղերից մի քանիսի հետ ու շատ տպավորված եմ:

«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՀՈՐՍ ՎԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆ»

— Իսկ մրցակիցներից ո՞ւմ երգն ու կատարումը Ձեզ առանձնահատուկ դուր եկավ։

— Առաջին մրցույթային օրը Ռուսաստանի ներկայացուցիչի երգը շատ հավանեցի: «Я скучаю по тебе» երգն իր կատարմամբ շատ հուզիչ էր, քանի որ երգչուհու հոր գրած երգն էր: Նաեւ հավանեցի Վրաստանի ներկայացուցչի երգը՝ շատ հետաքրքիր երգ էր:

— Դուք անդրադարձել էիք Ձեր հայրկին, ի՞նչ զգացողություններ ունեն Ձեր հարազատները` հաղթանակի կապակցությամբ:

— Հաղթանակս միանշանակ նվիրում եմ հորս պայծառ, վառ հիշատակին: Այդ մասին մրցանակը ստանալուց բեմից եւս ասացի: Հարազատներս բոլորը շատ հուզված են, ուրախ եւ հպարտ ինձնով ու իմ հաղթանակով:

«ՉՈՒՆԵՄ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ, ՀՈՎԱՆԱՎՈՐ, ԱՄԵՆ ԲԱՆ ԱՐԵԼ ԵՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ»

— Ովքե՞ր աշխատեցին Ձեզ հետ այս մրցույթի ընթացքում:

— Նախ ուզում եմ ասել, որ ես չունեմ պրոդյուսեր, հովանավոր: Ամեն բան արել եմ ինքնուրույն, բայց զգեստներն ինձ համար կարել է իմ տաղանդաշատ ընկեր Արայիկ Գաբաջյանը, ինչի համար հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը՝ հետաքրքիր, գեղեցիկ եւ տպավորիչ բեմական կերպարների համար: Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել՝ «Հայ երկինք» երգի համար խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանին եւ երաժշտության հեղինակ Ռուզաննա Անդրեասյանին: Մրցութային երկրորդ օրը ամենաբարձր գնահատականը ստացավ այդ երգն ու հուզեց բոլորին: Երրորդ օրը կատարել եմ Սյուզաննա Թովմասյանին «Мой путь» երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը նա է: Եվ ամենից կարեւորը, իմ շատ մտերիմ ընկերոջն եմ ուզում շնորհակալություն հայտնել՝ Արտյոմ Հակոբյանին, ով միշտ կողքիս է եղել՝ մրցույթի առաջին իսկ օրից մինչ վերջին պահը ու հավատացել է իմ հաղթանակին: Շատ կարեւրո խորհուրդներ է տվել, քանի, որ նա եւս մասնակցել է «Նոր ալիքին» ու շատ տպավորիչ եւ փայլուն ելույթներ է ունեցել ու կիսվել է ինձ հետ: Շատ ուրախ եմ, որ նման ընկեր ունեմ:

— Ե՞րբ եք վերադառնալու Հայաստան: Ի՞նչ կփոխանցեք Ձեզ անհամբեր սպասող երկրպագուներին։

— Բոլորին հայտնում եմ իմ խորհին շնորհակալությունը, ամուր գրկում ու համբուրում եմ: Օգոստոսի 28-ի երեկոյան կլինեմ Հայաստանում:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան