Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է
ՆերքաղաքականՆիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվողը 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանն է, այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը
«Նրա ընտանիքի անդամներին նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանություն և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
Ալբերտ Առուստամյանին, ով երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանություն, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրը տեղափոխել ՁՊՎ։ Նույն օրը վերջինիս բնակության վայրը մանկահասակ երեխաների ներկայությամբ ենթարկել են խուզարկության՝ նույն տեսակի(սորտի) խնձոր գտնելու նպատակով»,-գրել է նա:

