Պառլամենտական ընդդիմությունը պետք է գիտակցի, որ «գոլը» միայնակ չեն խփում. Մհեր Մեսրոպյան

Տեսանյութեր

­Ներ­քա­ղա­քա­կան վեր­ջին զար­գա­ցում­նե­րի եւ ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րի մա­սին «Ի­րա­վունք TV»-ի տա­ղա­վա­րում զրու­ցել ենք «Ազ­գի Ձայն» կու­սակ­ցութ­յան նա­խա­գահ, ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, եր­գիչ ՄՀԵՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ հետ:

— Ձեր կու­սակ­ցութ­յու­նը շա­րու­նա­կում է մնալ ակ­տիվ քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ: Դուք մաս­նակ­ցում եք այս իշ­խա­նութ­յան դեմ կազ­մա­կերպ­վող ընդ­դի­մա­դիր հա­վաք­նե­րին, ան­գամ հա­ցա­դուլ էիք հայ­տա­րա­րել՝ պա­հան­ջե­լով ներ­կա­յիս վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նը: Ըստ Ձեզ` ին­չո՞ւ մին­չեւ այ­սօր ընդ­դի­մութ­յա­նը չի հա­ջող­վում արդ­յուն­քի հաս­նել:

Չեմ կա­րող միան­շա­նակ գնա­հա­տա­կան տալ: Պատ­ճառ­նե­րը տար­բեր են: Ես շատ ակ­տիվ եմ հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քում, ու իմ հայ­րե­նի­քը շատ թանկ է ինձ հա­մար: Ես ան­տար­բեր լի­նել չեմ կա­րող: Կար­ծում եմ՝ քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կից է կախ­ված յու­րա­քանչ­յու­րիս ճա­կա­տա­գի­րը: Եվ ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի պար­տա­վոր է հե­տաքրքր­ված լի­նել իր երկ­րի ա­պա­գա­յով, քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցով, ընտ­րութ­յուն­նե­րով: Ես չէի ա­սի, որ չի հա­ջող­վում: Յու­րա­քանչ­յուր պայ­քա­րի տե­սակ, որն ար­վում է այս իշ­խա­նութ­յան դեմ, ար­դեն քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ու­նի ա­նուն, եւ հա­սա­րա­կութ­յունն էլ տես­նում ու հաս­կա­նում է այս ազ­գա­կոր­ծան իշ­խա­նութ­յան գոր­ծու­նեութ­յու­նը: Մենք ցան­կա­նում ենք արդ­յուն­քը միան­գա­մից տես­նել: Ես ար­դեն հա­ջող­ված եմ հա­մա­րում այն­քա­նով, որ հա­սա­րա­կութ­յունն ար­դեն գի­տակ­ցութ­յան է գա­լիս եւ լավ տե­սում է, թե ով ինչ է ա­նում: Վս­տահ եմ որ գա­լու է ժա­մա­նա­կը. 2026 թվա­կա­նի ընտ­րութ­յուն­նե­րը լի­նե­լու են ճա­կա­տագ­րա­կան՝ Հա­յաս­տա­նի հա­մար: Գի­տեք, ինչ­պի­սին կցան­կա­նա­յի տես­նել Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նը: Ոչ թե լի­նեին ընդ­դի­մա­դիր եր­կու կու­սակ­ցութ­յուն, այլ լի­ներ իս­կա­կան պառ­լա­մեն­տա­կան եր­կիր, որ­տեղ ընդգրկ­ված կլի­ներ ընդ­դի­մութ­յու­նը՝ այս նո­րաս­տեղծ կու­սակ­ցութ­յուն­նե­րով, ո­րոնք կներ­կա­յաց­նեին ի­րենց գա­ղա­փա­րա­խո­սութ­յուն­նե­րը, ո­րի հե­տե­ւից կգնար հա­սա­րա­կութ­յու­նը: Այլ ոչ թե Ազ­գա­յին ժո­ղո­վը կձե­ւա­վոր­վեր եր­կու ընդ­դի­մա­դիր կու­սակ­ցութ­յամբ, ինչ­պես հի­մա է: Ընդ­դի­մութ­յու­նը՝ ես հի­մա պառ­լա­մեն­տա­կան ընդ­դի­մութ­յան մա­սին չեմ ա­սում, այլ՝ ընդ­հա­նուր, պետք է հա­մախմբ­վի, եւ այս իշ­խա­նութ­յա­նը պետք է հրա­ժեշտ տան: Պառ­լա­մեն­տա­կան ընդ­դի­մութ­յու­նը պետք է իր ամ­բի­ցիա­նե­րը մի կողմ դնի եւ գի­տակ­ցի, որ «գո­լը» միայ­նակ չեն խփում, դա թի­մա­յին աշ­խա­տանք է: Մենք ժա­մա­նակ չու­նենք. ար­դեն 6 տա­րի կորց­րել ենք: Մենք կորց­նում ենք մեր հո­ղե­րը, մեր զա­վակ­նե­րին, մեր ինք­նութ­յու­նը: Այ­սօր նաեւ սփյուռքն է հո­գե­բա­նո­րեն վատ վի­ճա­կում, երբ տես­նում է Հա­յաս­տա­նի վի­ճա­կը: Մենք կորց­րել ենք մեր ա­պա­գա­յի հան­դեպ վստա­հութ­յու­նը: Ինչ­քան էլ իշ­խա­նութ­յուն­նե­րը փոր­ձեն ի­րենց պրո­պա­գան­դիստ­նե­րով կար­ծիք փո­խել, բայց մար­դը տես­նում ու ապ­րում է այս ի­րա­կա­նութ­յու­նը: Մեր «Ու­ժեղ Հա­յաս­տան Ռու­սաս­տա­նի հետ. հա­նուն նոր Միութ­յան» շար­ժու­մը պարզ եւ հստակ ներ­կա­յաց­նում է ծրա­գիր, թե ինչ­պի­սին ենք տես­նում Հա­յաս­տա­նի զար­գա­ցու­մը, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, ինչ­պես պետք է դա զար­գաց­նել, որ ի շահ հա­յի լի­նի:

— Մինչ­դեռ այ­սօր փոր­ձում են հան­րութ­յա­նը հա­մո­զել, որ պետք է գնալ Եվ­րա­միութ­յանն ան­դա­մակ­ցե­լու ճա­նա­պար­հով…

— Այժմ իշ­խա­նութ­յուն­ներն ա­մեն բան ա­նում են՝ հա­յին տա­նե­լով Եվ­րո­պա, բայց դրա փո­խա­րեն այն­պես ա­րեք` Հա­յաս­տա­նը ա­մուր լի­նի, պինդ լի­նի, նո­րից չդառ­նա գաղ­թա­կան: Ի՞նչ տվեց Վ­րաս­տա­նին Եվ­րո­պան, մեծ հաշ­վով ՝ ո­չինչ, բա­ցի ե­րեք ամ­սով Եվ­րո­պա­յի «վի­զա», ո­րը եր­րորդ ամ­սին կրկին ա­վարտ­վում է: Նո­յեմ­բե­րին կա­յա­նա­լիք ընտ­րութ­յուն­նե­րը Միա­ցիալ Նա­հանգ­նե­րում շատ բան կփո­խի ա­մե­նուր: Կար­ծում եմ՝ այ­լեւս չի լի­նի գլո­բա­լիստ­նե­րի մի­ջամ­տութ­յու­նը: Այն­պես որ, պետք է ա­վե­լի ի­րա­տես լի­նենք ու սթափ նա­յենք ի­րա­կա­նութ­յա­նը: Պետք է ամ­րապն­դել հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ: Ե­թե մենք Ռու­սաս­տա­նի դաշ­նա­կի­ցը մնանք, գու­ցե մենք էլ Բե­լա­ռու­սի նման կու­նե­նանք ա­տո­մա­յին պաշտ­պա­նութ­յուն: Ռու­սաս­տա­նի հետ տնտե­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներն են նաեւ շատ կա­րե­ւոր: Իսկ Եվ­րո­պան մեզ ի՞նչ շու­կա է ա­ռա­ջար­կում: Հի­մա մենք գլո­բալ խնդիր­նե­րի եւ մար­տահ­րա­վեր­նե­րի առ­ջեւ ենք կանգ­նած եւ բա­ցար­ձակ Եվ­րո­պա­յի ժա­մա­նա­կը չէ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ. – Հար­ցազ­րույ­ցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում