Ֆիզիկապես ակտիվ լինելը՝ դրական կներազդի օրգանիզմի համար
ՀասարակությունՖիզիկական ակտիվությունը թույլ է տվել նվազեցնել կերակրափողի քաղցկեղի առաջացման ռիսկը 42%-ով, լյարդինը՝27%-ով, թոքերի քաղցկեղի ռիսկը ՝ 26%-ով, երիկամների քաղցկեղը՝ 23%-ով, արգանդի քաղցկեղը՝ 21%-ով, միելոիդ լեյկոզը՝ 20%-ով, միելոման՝ 17%-ով, հաստ աղիքի քաղցկեղը՝ 16%-ով, գլխի ու պարանոցի քաղցկեղը՝ 15%-ով, ուղիղ աղիքի քաղցկեղը՝ 13%-ով, միզապարկի քաղցկեղը՝ 13%-ով, կաթնագեղձերի քաղցկեղը՝ 10%-ով: Նշված կապը պահպանվել է անկախ մարմնի զանգվածից ու ծխելուց:
Չնայած ֆիզիկական ակտիվության դեպքում քաղցկեղի առաջացման հավանականության նվազումն ակնհայտ է, այնուամենայնիվ ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանդիսանում է սովորական երևույթ և աշխարհում մարդկանց 30%-ից ավելին չեն հետևում իրենց ֆիզիկական ակտիվությանը:

