Օգոստոսի 25-ին հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը կտարվի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի

Թեմա

Օգոստոսի 25-ին Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 12-րդ տարեդարձի առիթով մատուցվելու է Սուրբ և Անմահ Պատարագին։      

Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ժամը 9:30 Սուրբ Նարեկ մատուռից թափորով եկեղեցի կբերվի բազմաթիվ հրաշագործություններով հայտնի Բժշկության Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագի ավարտին կկատարվի Բժշկության աղոթք:

Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 17:00-ն:

Վարդենիս գյուղի հրաշագործ Ավետարանը

Ապարանի Վարդենիս գյուղում դարեր շարունակ եղել է մի Ավետարան, որը կոչվում էր «Պապեի Նարեկ»։ Գիրքը պատկանում էր մի ընտանիքի, որի նախահոր անունը Պապե էր, իսկ Նարեկ էր կոչվում, որովհետև  իր մեջ ուներ բժշկող հատկություն, ինչի համար էլ գյուղացիներն այն «Պապեի Նարեկ» էին կոչում։ Այդ գիրքը գտնվում էր Պապեի, իսկ հետագայում՝ նրա հարազատների տանը՝ տեղակայված գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ։

Ժամանակի ընթացքում Պապեի ժառանգները բնակություն են հաստատում աշխարհի տարբեր ծայրերում՝  իրենց հետ տանելով նաև Սուրբ գիրքը՝ Պապեի Նարեկը։

Սկսած 2010 թվականից, երբ կայացվեց գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցին վերակառուցելու որոշումը, որոշվեց նաև փլուզման եզրին գտնվող այդ տան տեղում կառուցել մատուռ, որտեղ հետագայում կդրվեր Պապեի Նարեկը։

Պապեի ժառանգների հետ  ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ գիրքը տեղափոխվեց Հայաստան և շուրջ երկու տարի Մատենադարանում վերականգնողական աշխատանքներ անցնելուց հետո հատուկ պահպանման պայմաններում դրվեց Սուրբ Նարեկ մատուռում։

Ամեն տարի օգոստոսի վերջին կիրակի օրը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվելիք պատարագից առաջ հավատացյալները հոգևոր դասի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սուրբ Նարեկ մատուռ, որտեղից տարվա մեջ միայն այդ օրը դուրս է բերվում և Սուրբ Հակոբ եկեղեցի է տեղափոխվում հրաշագործ բժշկության Ավետարանը։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)