Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի Դորտմունդի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստներ Լուկաս Պիշչեկի ու Յակուբ Բլաշիկովսկու հրաժեշտի խաղին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սեպտեմբերի 5-ին Դորտմունդի «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում մրցելու են այդ ֆուտբոլիստների ընկերների թիմերը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղացել է 2013-2016 թվականներին: