Ուղղակի պարտավոր ենք վերադարձնել մեր ազատությունն ու մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը. ՀԱՊ կուսակցություն

Ներքաղաքական
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ մասնավորապես ընդգծելով. 
 
«Սիրելի հայրենակիցներ,
 
Շնորհավորում ենք մեր բոլորի Անկախության հռչակագրի օրվա կապակցությամբ: 34 տարի առաջ ամբողջ հայ ազգը միասնական պայքարի եւ իրավունքի ուժով սկիզբ դրեց ազատ եւ անկախ հայոց պետականության ստեղծմանը, բայց այդ տարիներին մենք ստիպված եղանք մեր արյան գնով պաշտպանել մեր նորաստեղծ պետականության անկախությունն ու ազատությունը, մեր հայրենիքը: Այդ տարիներին հայ ժողովուրդը մեծ զոհաբերությունների գնաց, որպեսզի կարողանա ազատագրել Արցախը եւ թույլ չտալ, որպեսզի ոսոխը օրորոցում խեղդամահ անի հայ ժողովրդի ազատության եւ անկախության դարերի բաղձանքը:
 
Հիմա՝ 34 տարի անց, մենք նորից ստիպված ենք պայքարել հայ ժողովրդի եւ հայոց պետականության պահպանման համար եւ, ցավոք, այսօր խոսքը ոչ միայն մեր անկախության պահպանման մասին է, այլ նաեւ մեր լինել-չլինելն է դրված նժարին: Մեզնից ոչ ոք չէր կարող անգամ պատկերացնել, որ հային կհետապնդեն Հայաստանում: Մենք ուղղակի պարտավոր ենք վերադարձնել մեր ազատությունն ու մեր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը:
 
Այսօր մենք գտնվում ենք այնպիսի օրհասական իրավիճակում, որտեղ ոչ միայն ոտնձգությունների են ենթարկվում անկախության առաջամարտիկների ընտանիքների կյանքն ու ազատությունը, այլ նույնիսկ փորձում են խեղաթյուրել հայոց պատմությունն ու մեր հայոց պետականությունը կերտող հերոսների սուրբ գործն ու անունը: Բայց մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը վեր կհառնի, եւ մենք բոլորս միասին նորից կվերականգնենք մեր արժանապատվությունը, ազատությունն ու Արցախը: Վստահ ենք, որ հայը տոնելու է այն հաղթանակը, որի արդյունքում մենք բոլորս միասնական կերտելու ենք մեր տղաների, մեր հերոսացած հայորդիների երազած Հայոց պետականությունը: Մենք ենք տերը մեր երկրի, մեր սուրբ հայրենիքի»:
 
Հիշեցնենք, որ քաղաքական հետապնդումների հետեւանքով՝ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը դատապարտվել է 9 տարի եւ 2 ամիս ազատազրկման։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում