Ի՞նչ չեն պայմանավորվել Փաշինյանն ու Պուտինը․ ուշագրավ նրբերանգներ պաշտոնական հաղորդագրություններում

Թեմա

168.am

 

Այսօր առավոտյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ինչպես ավելի վաղ Բաքու կատարած պետական այցի ընթացքում հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ՀՀ-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ կներկայացնի նաև Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի միջոցով։ Եվ ըստ ամենայնի, այսօր ՌԴ նախագահը նախաձեռնել է հեռախոսազրույցը, ինչն այն բացառիկ դեպքերից է, երբ ՌԴ նախագահն ինքն է զանգահարում մեկ այլ երկրի ղեկավարի։ ՀՀ կառավարության ու ռուսական պաշտոնական Կրեմլինի տարածած հաղորդագրություններն ուշագրավ տարբերություններ ու նրբություններ են պարունակում։

 

Ռուսական պաշտոնական Կրեմլինը փոխանցում է․ «Շարունակվել են քննարկումները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ, այդ թվում՝ հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի բանակցություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բաքու պետական ​​այցի ընթացքում։ Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում։

Երկկողմ օրակարգի շուրջ մտքերի փոխանակության ընթացքում հատկապես նշվել է առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները»։

 

ՀՀ կառավարությունը, սակայն, նշել է, որ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտինին, ինչպես նաև զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։

 

Հայկական կողմի տարածած հաղորդագրությունից կարելի է վստահաբար ենթադրել, որ եռակողմ հանդիպման կամ միջնորդության մասին պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում հստակ ուրվագծվում է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու, սակայն ոչ եռակողմ հանդիպման համար։

 

Ինչպես հայտնի է, նման հաղորդագրություններում որևէ բառ, ստորակետ, բառակապակցություն, նախադասություն և շեշտադրում պատահական չի ընտրվում։

 

Սա լիովին տեղավորվում է ՀՀ ԱԳ նախարարության օրերս տարածած հաղորդագրության տրամաբանության շրջանակում։

ՀՀ ԱԳ նախարարությունը, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, կասկածի տակ էր դրել ՀՀ-Ադրբեջան գործընթացում ՌԴ միջնորդական դերակատարության արդյունավետությունը։

 

«Այնուամենայնիվ, չենք կարող չասել, որ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի երեկվա հայտարարությունը ոչ միայն զուտ ափսոսանք է առաջացնում, այլև կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Ռուսաստանի Դաշնության կառուցողական ներգրավվածությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում