Ընդդիմադիր Արշակ Կարապետյանն իր խորին շնորհակալություններն է հայտնել արդարադատության նախարարությանը

Ներքաղաքական
«Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր ԱՐՇԱԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր խորին շնորհակալություններն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը:
 
«Քույրեր և եղբայրներ, սիրելի՛ հայեր։ «Համահայկական ճակատ» կուսակցության հարգելի՛ անդամներ։ Շնորհավորում եմ Ձեզ «Համահայկական ճակատ» կուսակցության՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գրանցման կապակցությամբ։ Այսօրվանից մենք պաշտոնապես քաղաքական կազմակերպություն ենք, որն իր վրա է վերցրել մեր երկրի պետականության և անկախության իրավունքը հաստատելու, Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը՝ ժողովրդի հետ միասին ապահովելու, հայության իղձերը կատարելու, պատմական արդարությունը վերականգնելու պարտականությունը։ Սա մեր պարտքն է հայ ժողովրդի, մեր ժառանգների առջև։
 
Խորհրդանշական է, որ «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսի հենց 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման տարեդարձին։ Մենք չենք հավատում պատահական զուգադիպություններին և կուսակցության կյանքի այս կարևոր իրադարձությունն ընկալում ենք որպես ի վերուստ վստահության նշան, որպես հաստատում, որ մեր նպատակները ճիշտ և ազնիվ են, որպես մեր ողջ ուժերը Հայրենիքին տալու հստակ ազդանշան։ Եվ մենք կարդարացնե՜նք այս վստահությունը։
 
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀՀ արդարադատության նախարարությանը և նրա աշխատակիցներին, ովքեր ազնվորեն կատարում են իրենց քաղաքացիական պարտքը, բարեխղճորեն ապահովում են Անկախության հռչակագրի՝ խղճի ազատության, բազմակուսակցական համակարգի և կուսակցությունների իրավահավասարության դրույթների իրականացումը։
 
Հայաստանի քաղաքացինե՛ր։ Կոչ եմ անում ձեզ համախմբվել «Համահայկական ճակատ» կուսակցության շուրջ՝ հանուն ողջ հայ ժողովրդի, աշխարհի ողջ հայության միասնության, ուժերի միավորման, հանուն մեր Հայաստանի բարգավաճման, մեր Հավատքի, ավադույթների և ուրույն մշակութի պահպանման։ Մեր հավատքը և հայրենիքի հանդեպ սերը անդրդվելի են, միասին մենք կհաղթահարենք բոլոր դժվարություններն ու խոչընդոտները, կապահովենք Հայաստանի Հանրապետության իրական ինքնիշխանությունը և կպաշտպանենք ազգային շահերը։ Մեր երկրի բարգավաճումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
 
Մաղթում եմ բոլորիս առողջություն, վստահություն մեր ուժերին և խանդավառություն՝ հետագա ձեռքբերումների համար, ի շահ հայրենիքի: Մեր գործն արդար է, մենք անպայման հասնելու ենք մեր նպատակներին»,- գրել է նա։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում