«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Տեղի կունենա ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի կնոջ ցուցահանդեսի բացումը

Մշակութային

Օգոստոսի 24-ին՝ ժամը 18։00-ին, «Նիկոլայ Նիկողոսյան մշակութային հիմնադրամում» տեղի կունենա ՀԽՍՀ վաստակավոր նկարչուհի Արփենիկ Նալբանդյանի ցուցահանդեսի բացումը։

Արփենիկ Նալբանդյանը (1916-1964) հայ կերպարվեստում արտառոց ֆիգուր է, որի ստեղծագործությունները՝ հատկապես դիմանկարները, նոր շունչ են հաղորդել 20-րդ դարի հայ կերպարվեստին։ Արփենիկ Նալբանդյանը ծնվել է 1916 թվականին Թիֆլիսում, մասնագիտական կրթություն ստացել Թիֆլիսի Գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժնում։

1941 թվականից բնակվել և ստեղծագործել է Երևանում: 1946թ-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր: Ցավոք, Արփենիկի կյանքը շատ կարճ էր՝ ընդամենը 48 տարի, կյանքի օրոք ունեցել է մեկ ընդամենը մեկ անհատական ցուցահանդես: Նրա ստեղծագործական ժառանգությունը կազմում է շուրջ 300 գեղանկար և գրաֆիկական աշխատանք, որոնք պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ռուսաստանի, Վրաստանի թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Եղել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչներ Էդուարդ Իսաբեկյանի կինը և Դմիտրի Նալբանդյանի քույրը:

Այս ցուցահանդեսն ընդգրկում է հիմնականում Նալբանդյանի դիմանկարները, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական յուրահատուկ ոճը՝ աչքի ընկնելով մոդեռնիստական մոտեցումներով և զգացմունքային խորությամբ: Արփենիկ Նալբանդյանի ստեղծագործության առանցքային ասպեկտներից է գեղանկարչության միջոցով բարդ հոգեբանական վիճակներ փոխանցելու նրա կարողությունը: Նրա դիմանկարները, որոնք հագեցած են հուզական նրբերանգներով և խորը ինտուիտիվ խորաթափանցությամբ, բացահայտում են պատկերված կերպարների ներաշխարհը: Լուսաօդային միջավայրի, գույնի նուրբ աստիճանականացման և պինդ վրձնախազերի օգտագործումը ստեղծում են ներկայության և հոգեբանական խորության զգացողություն, ինչը նրա ստեղծագործությունները դարձնում են հավերժական և արդիական ցանկացած դարաշրջանում:

Այս ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է ընձեռում վերաիմաստավորելու Նալբանդյանի ժառանգությունը և արժևորելու նրա ներդրումը հայ կերպարվեստի զարգացման գործում, ինչպես նաև բացահայտելու նկարչուհու աշխատանքների բազմաշերտությունն ու նրա գեղարվեստական աշխարհի խորությունը։

Ցուցահանդեսը կգործի մինչև հոկտեմբերի 31-ը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան