Իշխանությունները փորձում են «սեպեր» խրել Հայ Առաքելական եկեղեցում, մինչդեռ իրենք չեն էլ «հիշում» Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը

Թեմա

Հայտնի է, որ վերջին տարիներին Հայ Առաքելական եկեղեցու և հատկապես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի Հանրապետության իշխանությունների միջև հարաբերությունները սրված են:

 

 

Դեռևս 2018 թվականին՝ Նիկոլ Փաշինյանի թիմի իշխանության գալուց հետո սկսվեցին Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումներ. Գարեգին Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին թույլ չէին տալիս ելումուտ անել Մայր Աթոռ, տարածում էին տարբեր տեսակի բացասական խոսակցություններ, վարկաբեկում հայ հոգևորականնությանն ու Հայ Առաքելական եկեղեցու անունը:

 

Ավելի ուշ անջրպետն էլ ավելի խորացավ և Հայաստանի իշխանավորները դադարեցին մասնակից լինել Սուրբ Ծննդյան պատարագներին, սկսեցին ապրիլի 24-ի առավոտյան առանձին այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հակառակ տասնամյակներով ձևավորված ավանդույթին առ այն, որ Հայ Առաքելական եկեղեցու և իշխանության ներկայացուցիչները միասին են ծաղիկներ խոնարհել անմար կրակի շուրջ:

2023 թվականի դեկտեմբերի 30-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարեց, որ ամանորյա գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքը եթեր չի հեռարձակվի գիշերը 12-ին և փոխարենը այն եթերում կլինի երեկոյան լուրերի թողարկումից անմիջապես հետո: Թե ինչու՞ էին «Հայրենի իշխանությունները» պատվիրել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելույթը տարանջատել երկրի առաջին դեմքի ելույթից, ավելի քան պարզ է: ՀՀ ներկայից իշխանությունը այդպես էլ գերադասեց հայկականն ու ազգայինը, չհամակերպվեց ազատության և անկախության հետ և այդպես էլ շարունակում է այսօր:

Կաթողիկոսի և հոգևորականության շուրջ ասեկոսեները չեն դադարում հատկապես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո: Շատերն առաջին անգամ էին լսում հոգևորականների, նրանց կյանքի ու կենցաղի, հոգևորականին դիմելու ձևերի մասին, նույնիսկ չէին տարբերակում կուսակրոն հոգևորականին քահանայից և չէին պատկերացնում, թե ինչպես է գործում հոգևոր այս մեծագույն կառույցը:

Օգոստոսի 20-ին հայտնի դարձավ, որ վերոնշյալ շարժման առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Կարճ ժամանակ անց իշխանական լրատվամիջոցները, հերթական անգամ, սկսեցին շահարկել հոգևորականության հետ առնչվող տեղեկատվությունը՝ Հայ Առաքելական եկեղեցում իբրև գոյություն ունեցող «սեպերը» վերհանելու նպատակով:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին, լրանում էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 73 ամյակը և իշխանական լրատվամիջոցներըն սկսեցին գրել, իբրև Բագրատ սրբազանը տեղափոխվել է հիվանդանոց՝ խուսափելով շնորհավորել կաթողիկոսի ծննդյան տարեդարձը, քանի որ, հակառակ «Սրբազան պայքարին» Վեհափառի աջակցությանը, Տավուշի թեմի առաջնորդի և Կաթողիկոսի միջև հարաբերությունները լարված են:

«Ամբիցիոզ Բագրատ Գալստանյանը աչք ունի նաև կաթողիկոսի աթոռի վրա և դրա մասին քաջ հայտնի է Գարեգին Բ-ին», – գրված էր լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ:

 

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն իր աղբյուրներից տեղեկացել էր, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկուշաբթի օրն այցի է գնացել «Իզմիրլյան» ԲԿ՝ տեսակցելու Բագրատ սրբազանին, իսկ արդեն օգոստոսի 21-ին Բագրատ սրբազանն ինքն է զանգահարել Կաթողիկոսին և շնորհավորել տարեդարձի առթիվ: Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Սրբազանը:

Իշխանականներն իրենց հերթին չեն էլ «հիշել», որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն էր: Վեհափառի տարեդարձը, ցավոք, արժեքավոր է միայն եկեղեցական կառույցների, հասարակության ընդդիմադիր հատվածի եւ ընդդիմադիր գործիչների համար: Անգամ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չտարածվեց՝ գոնե «ձևական» մասը պահելու համար:

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)