Ինչպե՞ս հասկանալ, որ քեզ չեն սիրում. հոգեբանի վերլուծությունը
ՀասարակությունԱնգամ եթե մարդը սիրահարված է, նա երբեք չի կարող վստահորեն ասել, որ իր զգացմունքները փոխադարձ են։ Ո՞ր նշաններն են ցույց տալիս, որ հարաբերություններում սեր չկա: Ահա նշաններ, որոնք առանձնացրել է հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկին:
Զուգընկերը չի կատարում իր խոստումները
Եթե հարաբերությունների մեջ գտնվող մարդն իրեն թույլ է տալիս խոսքերը քամուն տալ, մոռանում է այն ամենը, ինչ պարզապես ասել է իր սիրելիին, ապա նրա կողմից սիրո մասին խոսք լինել չի կարող։ Կարևոր է ուշադրություն դարձնել սիրելիի գործողություններին, այլ ոչ թե նրա պատահաբար նետված արտահայտություններին։
Անտեսում է այն ամենը, ինչ ասում է զուգընկերը
Այո, երբեմն մարդիկ չեն կարողանում հասկանալ միմյանց։ Բայց եթե մարդը նկատում է, որ իր սիրելին չի էլ փորձում լսել իրեն և ուշադրություն չի դարձնում այն բաներին, որոնք իսկապես կարևոր են անհատի համար, ապա պետք է զգուշանալ։ Ինչո՞ւ է զուգընկերը դա անում:
Ամեն ինչ անում է, որ իրեն խանդեն
Եթե զուգընկերն իրեն թույլ է տալիս ինչ-որ սիրախաղեր, նա գրվում է այլ սեռի մարդկանց հետ, զանգահարում է նրանց, բայց մոռանում է իր երկրորդ կեսի մասին, այս ամենը հուշում է, որ նա փորձում է խանդ առաջացնել նրա մոտ: Իսկապես սիրող զուգընկերը դա չէր անի:
https://iravunk.com/sim/?p=290939&l=am/

