Խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է. Շարմազանով

Ներքաղաքական
«Սերժ Սարգսյանի ղեկավարման ժամանակ Լավրովը խիստ քննադատում էր Թուրքիայի ու Ադրբեջանի դիրքորոշումը, իսկ Նիկոլի օրոք ու պատճառով՝ Հայաստանի։ Ակնհայտ է, որ Փաշինյանի ռեժիմն ամեն ինչ արել եւ անում է ՀՀ երբեմնի վստահելի ու կառուցողական բանակցային դիրքերը զրոյացնելու ուղղությամբ։
 
Նախօրեին ՌԴ ԱԳՆ Ս. Լավրովը Բաքվում նշեց. «Ցավոք սրտի, Հայաստանի ղեկավարությունն է, որ սաբոտաժ է անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված համաձայնագիրը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»։ Փաստացի ՌԴ ԱԳՆ-ն ապակառուցողականության ու սեփական ստորագրությունը չհարգելու մեջ է մեղադրում Փաշինյանին։ Հայաստանում ով չալարեց, սկսեց քննադատել Լավրովին։ Բայց խնդիրը ոչ այնքան Լավրովի, որքան Փաշինյանի մեջ է։ Խոսեմ փաստերով…
 
2016-ի ապրիլին Ս. Լավրովն այցելեց ՀՀ։ Երեւանում Ս. Լավրովը ՀՀ ԱԳՆ Է.Նալբանդյանի հետ հանդես եկավ համատեղ մամուլի ասուլիսով։ Լավրովի խոսքով` «Հայաստանը ՌԴ առանցքային գործընկերն է ԱՊՀ տարածաշրջանում»: Այնուհետեւ Ս.Լավրովը նշեց, որ «ՌԴ-ն մերժում ու դատապարտում է Ղարաբաղյան խնդրի ռազմական լուծման փորձերն ու բացառապես պաշտպանում է 1994-1995թթ.զինադադարի փաստաթղթի կետերի իրականացումը»։ Այս հայտարարությունը փաստացի նշանակում էր Ադրբեջանի դիվանագիտական ֆիասկոն,քանի որ Ալիեւի նպատակն էր 2016-ի հարձակման հետեւանքով հայկական կողմերին պարտադրել իր համար ավելի նախընտրելի պայմաններով զինադադարի փաստաթուղթ,որտեղ Արցախն այլեւս ստորագրված փաստաթղթի կողմ չի լինի։
Սակայն հայոց բանակն ու դիվանագիտությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Ադրբեջանին նման հնարավորություն չտվեց։
Ու հենց դա 2016-ի ապրիլին Երեւանում փաստեց ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը։
 
Բայց սա ամենը չէ։ Նույն ասուլիսի ժամանակ հայ լրագրողների հարցերին ի պատասխան` Լավրովը նշեց ,որ «Թուրքիայի ղեկավարության հայտարարություններն անթույլատրելի են, քանի որ դրանք ոչ թե խաղաղության կոչեր էին, այլ՝ պատերազմի։ Եվ Թուրքիայի նման արձագանքն արմատապես դեմ է միջազգային հանրության տեսակետին»։
 
Այս հայտարարություններն արդյունք էին նախ եւ առաջ ՀՀ իշխանությունների պետականամետ ու արդյունավետ քաղաքականության՝ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ ու նախարար Էդվարդ Նալբանդյանի գործունեության։ Բայց Լավրովն Երեւանում նաեւ խոսեց Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների վերաբերյալ։ Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Որպես Կազանյան բանակցությունների անմիջական մասնակից կարող եմ ասել, որ Կազանյան փաստաթուղթը Հայաստանը չի մերժել»։ Սա հստակ ուղերձ էր, որ ՀՀ ղեկավարության ու միջնորդ պետությունների, մասնավորապես՝ ՌԴ-ի կարծիքները համահունչ են, իսկ ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։
 
Սերժ Սարգսյանի ղեկավարման շրջանում, 2016-ի պատերազմից հետո ՀՀ-ն հրաժարվեց մասնակցել Բաքվում կայնալիք «Քաղաքակրթությունների ֆորումին», հստակ նշելով, որ նման հայատյաց քաղաքականություն իրականացնողների հետ ի՞նչ «քաղաքակրթական ֆորում»։ Այնպես որ, խնդիրը ոչ թե միջազգային դերակատարների, այլ նիկոլիստական հակապետական ու ապաշնորհ ռեժիմի մեջ է։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում