Արեւմտամոլ որոշ ուժեր սկսել են հերթական հակառուսական հիստերիան տարածել. Շարմազանով

Ներքաղաքական
«Հայ-ռուսական դաշինքի եւ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման բարձրացման ընդդիմախոսներն ակամայից կողմ են հանդես գալիս Թուրքիայի դերի բարձրացմանը: Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ավելին, Թուրքիան Հարավային Կովկասում իրականացնում է նաեւ Հավաքական Արեւմուտքի հիմնական դաշնակցի դերը։
 
Թուրքական ու ադրբեջանական սպառնալիքը թողած, նիկոլական, նիկոլամերձ ու արեւմտամոլ որոշ ուժեր սկսել են հերթական հակառուսական հիստերիան տարածել։ Նմանատիպ վիճակ էր նաեւ շուրջ 100 տարի առաջ։ Գործիչների մի մասը փրկության հույսը կապում էր Արեւմուտքի հետ, բայց 1920-ին սկսված թուրք-հայկական պատերազմում Արեւմուտքը որեւէ օժանդակություն չցուցաբերեց մեզ։
 
Արդյունքում 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որի համաձայն ՀՀ տարածքը կազմելու էր 10 հազ. քառ.կմ-ից էլ քիչ տարածք։
Եվ միայն Հայաստանի խորհրդայնացման արդյունքում հնարավոր եղավ Հայաստանի տարածքն ավելացնել ավելի քան 3 անգամ՝ դարձնելով շուրջ 30 հազ. քառ. կմ։
 
Հայ-ռուսական դաշինքի ամենից արդյունավետ շրջանը 1991-2018թթ., երբ ստորագրվեցին ռուսական 102-րդ ռազմաբազայի տեղակայման հռչակագիրը, հայ-ռուսական մեծ պայմանագիրը, ՀՀ անդամակցումը ՀԱՊԿ-ին, իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով մեր երկիրն անդամակցեց Մաքսային միությանը, իսկ այնուհետեւ ԵԱՏՄ-ին, երկարաձգվեց մինչեւ 2044-ը ռուսական ռազմաբազայի տեղակայումը, ստորագրվեց 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռուսական գործարանային ներքին գներով ռազմամթերքի ստացման պայմանագիրը, Երեւանում ընդունվեց ՀԱՊԿ ռազմավարությունը։
 
Այդ ժամանակաշրջանի հայ-ռուսական հարաբերություններն առանձնանում էին կանխատեսելիությամբ ու փոխվստահությամբ։ Վերջին տարիներին հայկական տնտեսության ակտիվացումը բացառապես կապված է հենց նախագահ Սարգսյանի որոշմամբ՝ անդամակցելու ԵԱՏՄ-ին։ Իսկ ո՞վ էր ԱԺ-ում 2017-ին նախաձեռնում ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը։ Նիկոլն ու նիկոլիստները։ Իսկ եթե նիկոլիստները չիրականացնեին արտաքին տուրբուլենտ ու իզմեր չունեցող քաղաքականություն, ՀՀ-ն չէր գտնվի այս խայտառակ իրավիճակում», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ եւ, որպես հետգրություն, մեջբերել Գարեգին Նժդեհի խոսքը. «Հայության միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է»:
Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)