Էլինա Ավանեսյանը առաջադիմել է 9 աստիճանով
Սպորտ
Թենիսի կանանց ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջադիմել է 9 աստիճանով եւ առաջին անգամ 51-րդն է։
ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտության էր մատնել աշխարհի 10-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյին։ Երրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը պարտվեց աշխարհի 16-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովային։
https://iravunk.com/sim/?p=290859&l=am/