Տիկնիզյանը` ԲԿՄԱ-ի դարպասը խփած գոլը չտոնելու մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը բացատրել է, թե ինչու չի տոնել Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում ԲԿՄԱ-ի դարպասը խփած հաղթական գոլը, հիշեցնենք` Տիկնիզյանը դարձել է հանդիպման միակ ու հաղթական գոլի հեղինակը։
«Ինչպե՞ս կարող եմ գոլ տոնել մի թիմի դեմ, որը որպես ֆուտբոլիստ դաստիարակել է ինձ: 13 տարեկանում եկա Մոսկվա և 8-9 տարի ապրեցի գիշերօթիկ դպրոցում։ Ես երախտապարտ եմ մանկավարժներին, որոնք այնտեղ էին, բոլորին, որոնք ներգրավված են եղել իմ զարգացման մեջ:
Սա հարգանքի տուրք է, այլ կերպ չէր էլ կարող լինել։ Այս վերաբերմունքն ինձ համար ոչ մի տեղ չի կարող կորել։ Ես միշտ երախտապարտ կլինեմ ԲԿՄԱ-ին»,- ասել է Տիկնիզյանը Чемпионата-ի թղթակցի հետ զրույցում։
https://iravunk.com/sim/?p=290800&l=am/