Որևէ կոնկրետ առաջարկ դեռ չեմ ստացել. Տիկնիզյան
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվի» և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը խոսել է իր ապագայի մասին.
«Ամենակարևորն այն է, որ իմ հեռանալու մասին լուրերը զուտ զրույցներ են։ Որևէ կոնկրետ առաջարկ դեռ չեմ ստացել։ Եթե առաջարկ լինի, որը կգոհացնի «Լոկոմտիվին», և մենք կնստենք ու անկեղծ կքննարկենք դա և կհասկանանք, որ հեռանալու ժամանակն է, ապա, միանշանակ, կհեռանամ։ Եթե ինձ հետ դեռ հույս են կապում, ապա ես այստեղ եմ և ոչ մի տեղ չեմ գնում»,- մեջբերում է Sport24-ը։
https://iravunk.com/sim/?p=290799&l=am/