Արթուր Վարդանյանի կինը դիմում է Բագրատ սրբազանին

Ներքաղաքական
«Այն օրվանից, երբ Կիրանցի հասարակ գյուղացին, ժողովուրդը ոտքի կանգնեց եւ պայքարեց իր հայրենի տանն ապրելու իրավունքի համար եւ որին Արթուրի հետ միասին ինքս անձամբ աջակցել ու մասնակցել եմ առաջին իսկ օրերից, այդ առումով մի փոքր գրառում եմ ուզում անել, որում ամենայն հարգանքով խոսքս կուղղեմ մեր Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Բագրատ Սրբազանին՝ որպես «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի...
 
Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վալերիկի Վարդանյանին արդեն ամիս ու կես է կալանավորել են եւ նրան ուղղակի ասել են, որ իրեն կալանավորել են հենց Տավուշում գյուղերի հանձնման դեմ պայքարելու համար եւ մինչ առ այս Բագրատ Սրբազանի կողմից որեւէ դատապարտող հայտարարություն չի եղել՝ առ այն, որ քաղաղաքան ուժի ղեկավարին Արթուրին առեւանգել են ուղղակի փողոցում, ով միշտ առաջիններից է եղել թե՛ պատերազմում` մարտի դաշտում, եւ թե՛ ժողովրդի կողքին, ի դեպ, չգիտեմ մեկ այլ քաղաքական ուժի ղեկավարի, որն իր ջոկատով լինի դիրքերում, մինչդեռ այն մարդիկ, ովքեր մասնակցել են Աղավնոյի, Շուռնուխի, Բերձորի եւ հիմա էլ Կիրանցի ու այլ ՀՀ պետական եւ սուվերեն տարածքների հանձնմանն ու քայլում էին շարժման առաջին շարքերում, նրանց մասին շատ անհանգիստ հայտարարություններ էին անում բեմերից, ավելին նրանց խոսքի իրավունք էին տալիս (ի դեպ, նույն այդ մարդիկ առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանեցին շարժմանը եւ ժողովրդին), իսկ Արթուրը մինչ առ այսօր, իր առողջական խնդիրներով հանդերձ, կալանավորված լինելով հանդերձ շարունակում է աննահանջ պայքարել: Սա է իրականությունը:
 
Արթուրին կալանավորելուց հետո՝ պարզ էր, թե ովքեր կանգնեցին ու կանգնած են Արթուրի կողքին եւ վստահորեն պիտի ասեմ, որ Արթուրի կողքին կանգնեցին նրանք, ովքեր Հայրենիքի փրկության պայքարի հայորդիներ են՝ անկախ այդ պայքարի կամ շարժման որդեգրած անվանումներից։ Եվ վերջում կմեջբերեմ Արթուրի խոսքերը. «Ես բանտում եմ, այլ ոչ թե գերեզմանում»: Պայքարը շարունակվում է...», - գրել է Համահայկական Ազգային Պետականություն կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանի կինը՝ ԱՇԽԵՆ ՍՈՒՄԲՈՒԼԱՆԸ: 
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում