Ռոնալդուի գոլն ու «Ալ Նասրի» խոշոր հաշվով պարտությունը սուպերգավաթի եզրափակիչում (տեսանյութ)
Սպորտ
«Ալ Ահլին» նվաճեց Սաուդյան Արաբիայի սուպերգավաթը։ Չեմպիոնները 4:1 հաշվով կամային հաղթանակ տարան փոխչեմպիոն «Ալ Նասրի» նկատմամբ։
44-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Երկրորդ խաղակեսում «Ալ Ահլիից» դուբլի հեղինակ դարձավ սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Աչքի ընկան նաեւ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու բրազիլացի հարձակվող Մալկոմը։
Սաուդյան Արաբիայի սուպերգավաթ
«Ալ Նասր» - «Ալ Ահլի»՝ 1:4 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 44 - Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 55, Ալեքսանդր Միտրովիչ, 63, 69, Մալկոմ, 72
https://iravunk.com/sim/?p=290705&l=am/