Տիգրան Բարսեղյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)
Սպորտ
Սլովակիայի առաջնության 4-րդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Կոշիցեի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը խաղի 15-րդ րոպեին բացել է հյուրերի ֆուտբոլիստ Ժան Մեդվեդը։ 52-րդ րոպեին Դավիդ Ստրելեցը «Սլովանի» կազմում հավասարեցրել է հաշիվը, իսկ 90-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը խփել է իր թիմի հաղթական գնդակը: