Վինիսիուսը 3 մլն եվրո կծախսի իր հայրենի քաղաքի դպրոցը վերականգնելու համար
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը մոտ 3 միլիոն եվրո կծախսի Բրազիլիայի իր հայրենի քաղաքի՝ Սան Գոնսալոյի լքված հանրակրթական դպրոցը վերականգնելու համար։ Այս մասին հայտնում է Globo Esporte-ն։
Ապագայում դպրոցը կարող է ընդունել մոտ հինգ հազար մարդ։ Սոցիալական կենտրոնը կտրամադրի անվճար կրթություն, կունենա նաև սպորտային և մշակութային ենթակառուցվածքներ։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը մի քանի տարի է, ինչ ակտիվորեն զբաղվում է իր հայրենիքում կրթությունը երիտասարդներին հասանելի դարձնելու գործով։
https://iravunk.com/sim/?p=290703&l=am/