Երեւանն առաջին անգամ կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիային
Մշակութային
Երեւանն առաջին անգամ կմիանա «Կինոյի գիշեր» համառուսաստանյան ակցիային։ Ինչպես հաղորդում է Երեւանում Մոսկվայի տունը, միջոցառումը տեղի կունենա օգոստոսի 24-ին եւ նվիրված կլինի Ռուսական կինոյի օրվան: Ցուցադրությունը կսկսվի ժամը 19:00-ին՝ Մոսկվայի տանը: Մուտքն ազատ է:
Հիշեցնենք, որ «Կինոյի գիշեր» ակցիայի համար ամեն տարի ընտրվում են ռուսական կինոյի երեք ամենավառ նորույթները։ Այս տարվա ծրագրում ներառված է «Հարյուր տարի դրանից առաջ» գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանվել է Կիրա Բուլիչեւի համանուն վիպակի հիման վրա (ռեժիսոր՝ Ալեքսանդր Անդրյուշչենկո): Ծրագրում ընդգրկվել են նաեւ «Ձկան հրամանքով» ժողովրդական հեքիաթի էկրանավորումը (ռեժիսոր՝ Ալեքսանդր Վոյտինսկի) եւ «Օդ» ռազմապատմական դրաման (ռեժիսոր՝ Ալեքսեյ Գերման-կրտսեր)։
Միջոցառման կազմակերպիչը «Ռոսկինո» կազմակերպությունն է՝ Ռուսաստանի մշակույթի նախարարության, Ռուսաստանի ԱԳՆ-ի e6 «Կինոյի հիմնադրամ» կազմակերպության աջակցությամբ։