Օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, բազում ցшվերի ապաշխարհանքը կդառնա. «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերայի օրն արդեն հայտնի է
Շոու բիզնես
Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:
Եկավ այդքան սպասված պահը, երբ ձեր դատին պիտի հանձնենք ֆիլմը: Սեպտերմբերի 12, օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, տքնաջան աշխատանքի, բազում ցավերի ապաշխարհանքը կդառնա»,- գրել է դերասանուհին:
Ավելի վաղ, Աննա Հարությունյանը տեղեկացրել էր, որ իր առողջական վիճակը համեմատաբար լավ է: «Ողնաշարի ճողվածքների, մենիսկի և վզի ողերի տեղաշարժի հետ գործ ունեցած մարդիկ կհասկանան, որ այդ խնդիրները հեշտ ու շուտ չեն անցնելու: Բայց ամեն բան հաղթահարելի է, երբ գնում ես դեպի երազանք»,- ինստագրամյան իր էջում գրել էր դերասանուհին:
Հիշեցնենք, որ «Մեդալի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմը Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է: