Ռուբեն Ջաղինյանի թիմը՝ տարբեր անուններով ու դեմքերով․ Երևանի քաղաքապետարանի գերուռճացված գնումը. factor.am

Թեմա

Factor.am-ը գրում է.

 

Այս տարվա օգոստոսի 2-ին Երևանի քաղաքապետը կարգադրել է քաղաքի բյուջեից 69 մլն 989 հազար դրամ (մոտ 180 հազար դոլար) հատկացնել «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ Երևան քաղաքի 2024 թ. տոնակատարություններին նվիրված «15 սիրված երգեր»-ի նորացված կատարումների ձայնագրությունների, ինչպես նաև 1 նոր երգի և տեսահոլովակի ստեղծման համար: Կարգադրությունը ստորագրել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը։ Ընկերության հետ պետք է կնքվի դրամաշնորհի հատկացման պայմանագիր։ Օգոստոսի 16-ի դրությամբ այն դեռևս առկա չէ պետական գնումների Armeps համակարգում։ Ոլորտի մասնագետների պնդմամբ՝ 15 երգի ձայնագրման և 1 տեսահոլովակի ստեղծման համար 180 հազար դոլարը չլսված գին է, առնվազն 5-10 անգամ՝ ուռճացված։ Թե ինչպե՞ս է ընտրվել հենց այս՝ «Կոմբինատ Փրոդաքշն» ընկերությունը, քաղաքապետարանի կայքում և կարգադրությունում որևէ հիմնավորում չկա։ Ո՞վ է սեփականատերը «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2013 թ-ին, հիմնադիրն ու տնօրենը մինչ օրս Լիլիթ Մարտիրոսյանն է։ Ուշագրավ է, որ «Կոմբինատ Փրոդաքշն»-ը պետական որևէ կառույցի ծառայություն դեռ չի մատուցել, դրա հետ կնքված պայմանագիր համակարգում առկա չէ, սակայն ընկերության անունը պետգնումների կայքի որոնողական բաժնում ճանաչելի է, այսինքն՝ փնտրելիս այն արտացոլվում է։ Այդպես լինում է, երբ տվյալ ընկերությունը մասնակցած է լինում պետական գնումների և եթե դրա անունը համակարգում երբևէ ներմուծված է եղել։ Սա առնվազն տարօրինակ է։ Պետական ռեգիստրում «Կոմբինատ Փրոդաքշն» ՍՊԸ-ի էջում առկա են 2022-2024 թթ-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության բազմաթիվ որոշումներ՝ ընկերությունից 220 հազար դրամից մինչև 915 հազար դրամ բռնագանձելու մասին։ Այսինքն՝ ընկերությունն ինչ-ինչ հարցերում իր պարտավարությունները չի կատարել։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամում առկա տվյալների համաձայն՝ 2022-2024 թթ-ին ընկերությունը դրոշմանիշային պարտադիր վճարները չի իրականացրել, այսինքն՝ աշխատող չի ունեցել, իսկ դրանից առաջ ունեցել է 2-3 աշխատակից։ Լիլիթ Մարտիրոսյանը մասնակցություն ունի մի քանի ընկերություններում։ Դրանցից հանրությանն առավել հայտնի է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։ «Շարմ Հոլդինգ»-ի 50% բաժնեմասի սեփականատերը Ռուբեն Ջաղինյանն է, 25-ական տոկոս բաժնեմասեր ունեն Կարեն Ղազարյանը և Հրանտ Թոխատյանը։ Ջաղինյանի հետ, հիշեցնենք, փոխկապակցված է նաև աղմուկ հանած «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունը, որը կառավարական տարբեր միջոցառումներ կազմակերպելու համար առանց որևէ մրցակցության միլիոններ է շահել։ «Ֆակտորի փրոդաքշն»-ի հիմնադիրներն են Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, որոնք աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ վերջինի ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։

 

Հնարավոր է, որ գործարքի մասնակիցները «Ֆակտորի փրոդաքշն»-ի հետ կապված աղմուկը մեղմելու «ելք են գտել» և նոր խաղացող են դաշտ բերում։

 

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)