Կմնամ այստեղ թե ոչ, կախված է «Ինտերի» ապագա պլաններից. Մխիթարյան
Սպորտ
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը DAZN-ի հետ զրույցում կիսվել է ապագայի մասին իր պատկերացումներով.
«Հիանալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ինտերում»։ Բայց, դա կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբից և նրանց ապագա պլաններից։ Ես ինձնից կախված ամեն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում»։
Նախորդ մրցաշրջանի Սկուդետոյի համար ես հիանալի զգացողություններ ունեցա, որովհետև դա Եվրոպայում իմ առաջին լիգայի գավաթն էր։ Հպարտ եմ, որ այս նախագծի և այս ընտանիքի մի մասն եմ։ Ուզում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել մեզ ու մեր երկրպագուներին երջանկացնելու համար»,- ասել է հայ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2022 թվականի հուլիսից է խաղում Իտալիայի չեմպիոնի կազմում: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
https://iravunk.com/sim/?p=290629&l=am/