Մամարդաշվիլին կտեղափոխվի «Լիվերպուլ»
Սպորտ
Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին կտեղափոխվի «Լիվերպուլ», հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Մերսիսայդցիները 23-ամյա ֆուտբոլիստի համար կվճարեն 30 միլիոն եվրո և վարձավճարով կթողնեն իսպանական ակումբում :
Հիշեցնենք, որ Մամարդաշվիլին «Վալենսիայի» կազմում հանդես է գալիս 2021 թվականից:
https://iravunk.com/sim/?p=290469&l=am/