Rolls-Royce-երով շրջող Ալբերտիչը «մեքենա չունի», բայց միլիարդով փող ու լիքը անշարժ գույք ունի. Mediahub.am

Թեմա

Mediahub.am

 

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության օլիգարխ պատգամավոր, նախկինների թվերից հարստացած, նախկինների հետ մտերիմ շփումների մեջ եղած ու այսօր նախկինների դեմ պայքարող Խաչատուր Սուքիասյանը ՔՊ-ի ամենահարուստ պատգամավորն է՝ Գուրգեն Արսենյանից էլ հարուստ։ Նա իր 2023 թվականի հայտարարագրում միանգամից 34 անշարժ գույք է հայտարարագրել՝ հողամասեր, բազմաբնակարան շենքերում բնակարաններ, հասարակական նշանակության շինություններ և այսպես շարունակ, որոնց թվարկելը մի քանի էջ կկազմի։ 

 

Այս ամենի կողքին, սակայն, Խաչատուր Ալբերտիչը՝ ինչպես իրեն դիմում են իր նախկին ու ներկա ենթակաները, զարմանալիորեն չի հայտարարագրել որևէ ավտոմեքենա, տրանսպորտի որևէ միջոց։ Սուքիասյանը, որը տնօրինում է հսկայական ավտոպարկի՝ բաղկացած մեկը մեկից ճոխ ու թանկարժեք մեքենաներից, ինքն էլ ԱԺ է գալիս մոտ կես միլիոն դոլար արժողությամբ Rolls-Royce Cullinan ամենագնացով, իր հայտարարագրի՝ տրանսպորտի միջոցներին վերաբերող դաշտում որևէ ավտոմեքենա չի նշել։ Գեթ մեկ Rolls-Royce էլ չի հայտարարագրել, չնայած նրան, որ ՔՊ-ի օլիգարխ պատգամավորը դեռ նախկինների թվերից միշտ ձգտել է առաջինը Հայաստան ներկրել նոր թողարկված Mercedes-ի, Bentley-ի ու Rolls-Royce-ի թանկարժեք մոդելները` յուրահատուկ մրցակցության մեջ գտնվելով քաղաքի մյուս հարուստների հետ։ Բայց, ըստ հայտարարագրի, ստացվում է՝ մետրոյով կամ ավտոբուսով է աշխատանքի գնում Խաչատուր Սուքիասյանը։ 

 

Գործարար պատգամավորը նաև հսկայական բաժնեմասեր ունի 12 խոշոր ընկերություններում, որոնք փաստացի իրեն են պատկանում և դրանց անվանական թվարկումը ևս բավականին երկար կտևի։

 

Անցյալ տարվա ընթացքում նա նաև 550 մլն դրամի չափով փոխառություն կամ, այսպես ասած, պարտքով փող է տվել եղբորը՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին։ Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, սակայն մի քանի ամիս անց՝ 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 

Անցյալ տարվա ընթացքում նա նաև 550 մլն դրամի չափով փոխառություն կամ, այսպես ասած, պարտքով փող է տվել եղբորը՝ Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին։ Վերջինս, հիշեցնենք, 2021 թվականի հուլիսի 18-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էր Երևանի կենտրոնում՝ Ամիրյան 18 հասցեում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով, սակայն մի քանի ամիս անց՝ 55 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ 

 

Սուքիասյանը նաև գորգերի և արվեստի գործերի տարբեր նմուշներ է հայտարարագրել՝ 5-15 մլն դրամ արժողությամբ, որոնք նա ձեռք է բերել 1995-98 թվականներին՝ ժառանգության կամ նվիրատվության տեսքով։ Իսկ 2021 թվականին էլ 23 մլն դրամով գնել է ձեռքի ժամացույց, որի մոդելը, սակայն, նշված չէ, ավելի շուտ՝ թաքցված է։ 

 

Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի դրամական միջոցներին, ապա նա 2023 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 65 մլն 797 հազար 877 դրամ, իսկ որպես կանխիկ դրամ՝ հայտարարագրել է 6 միլիարդ 693 միլիոն 369 հազար 217 դրամ, 1 մլն 913 հազար 385 դոլար, 185 հազար եվրո։ Փաստորեն, իրենց քաղաքական առաջնորդ, Սուքիասյանի «սիրելի» Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո կոկորդ է պատռում, որ պետք է պայքարել անկանխիկի դեմ, քեշով փող չպետք է պահել, բայց իր թիմակից պատգամավորը մոտ 7 միլիարդ դրամի կանխիկ գումար է պահում տանը, մոտ 2 միլիոն էլ՝ դոլարով։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում