ՔՊ֊ականի 2024 թվականի հայտարարագիրը. Կամ՝ ինչպես հաղթահարել աղքատությունը գլխում ու ոչ միայն. 168.am

Թեմա

ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը, բոլոր ՔՊ-ականների նման, 2018 թվականի թավիշից հետո նայել են իրենց առաջնորդի օրինակին ու աղքատությունը հանել իրենց գլուխներից և ոչ միայն։ Համենայն դեպս, այդ մասին վկայում է պատգամավորի կողմից ներկայացվող հայտարարագրերի տարեցտարի բարելավվող պատկերը։

 

Կարճ ծանուցում, թե ով էր Արփինե Դավոյանը՝ մինչև «հեղափոխությունը», և ով է՝ դրանից հետո

 

Մանկավարժ-հոգեբանի կրթություն ստացած Արփինե Դավոյանը մի քանի տարի աշխատել է՝ որպես ավագ դպրոցի հոգեբան, ապա հաշվապահի օգնական և հաշվապահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար։ 2018 թվականին այժմյան իշխանության ներկայացուցիչը թավշյա խրոնիկայում աչքի է ընկնում Հանրապետության հրապարակում հուզառատ վիճակում մի աղավնի ձեռքին պահելով, իսկ հետո արդեն՝ թավշյա իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի դերը ստանձնելով։

 

Ավելի ուշ, նա արդեն դառնում է պատգամավոր և ցայսօր օրենսդիր մարմնում է՝ հիմնականում աչքի ընկնելով բարոյախրատական հորդորներով և ընդդիմադիրներին ուղղված հաթաթաներով։

 

Արփի Դավոյանը 2024 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնատար անձի` 2023 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։ Հայտարարագրում նշվում է 2021 թվականին գնված «Հյունդայի» մակնիշի մեքենայի մասին։

 

Հանձված և վերադարձված փոխառությունների մասին տողից էլ տեղեկանում ենք տվյալ տարվա սկզբում առկա՝ 25 միլիոն 197,496.9 դրամ փոխառության մասին, որը տարեվերջին արդեն զրոյացվել է։

Տվյալ տարվա ընթացքում վերադարձված փոխառությունների ընդհանուր գումարը կազմել է 28 միլիոն 360,000 դրամ. պարտապաններից մեկը Խաչեկ Պողոսյանն է, որը բնակելի տներ է կառուցում, իսկ մյուսը՝ «Միկշին» ընկերությունը, որը զբաղվում է կառուցապատմամբ։

 

Ի դեպ, պաշտոնյաների հայտարարագրերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ մի շարք պաշտոնյաներ այդ ընկերությունից բնակարան են ձեռք բերել։

 

Նշենք, որ դեռ 2023 թվականին ներկայացրած 2022 թվականի հայտարարագրում պատգամավոր Դավոյանը հիփոթեքի առարկա բաժնում մատնանշել էր անշարժ գույքի մասին։

 

ՔՊ-ականը նաև հայտարարագրել է տպավորիչ դրամական միջոցներ, շարժեր․ նրա բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 865.119 դրամ, տարեվերջին աճել է՝ կազմելով 3 միլիոն 995.010 դրամ և 1 միլիոն 458.162 դրամ, իսկ տարեսկզբի կանխիկ 1 միլիոն 200.000 դրամից էլ տարեվերջին մնացել է 58.000 դրամ։

 

Արփի Դավոյանի հաշվետու տարվա հայտարարագրված 71 միլիոն 479.797 դրամ եկամուտը գոյացել է ԱԿԲԱ բանկից և Ֆինանսների նախարարությունից ստացված այլ եկամուտներից՝ համապատասխանաբար՝ 3,000,000 և 2,421,027 դրամ, Սերգեյ Էդգարի Էյլազյանի կողմից տրված գույքային իրավունքներից ստացված եկամուտից՝ 56,063,000 դրամ և ԱԺ աշխատակազմից ստացված՝ 9,995,770 աշխատավարձից։

 

Ի դեպ, 2018 թվականին, երբ նա ստանձնում էր վարչապետի օգնականի պաշտոնը, այդ օրվա դրությամբ հայտարարագրել էր հանձնած փոխառությունները՝ 93.581 դրամ, 130.100 դրամ, 170.995 դրամ։ Նրա դրամական միջոցները կազմում էին 161,143 դրամ, տարեկան եկամուտը՝ 576,360 դրամ, որը ստացվել էր աշխատավարձից։

 

Հիշեցնենք նաև՝ մամուլը նախորդ տարի Արփինե Դավոյանին առնչվող մի աղմկահարույց դրվագ էր հանրայնացրել՝ տեղեկացնելով,որ ՔՊ-ական պատգամավորն անցնում է քրեական գործով. նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը:

 

«Ժողովուրդ» օրաթերթն էր հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե հետեւյալ բովանդակությամբ. «Հարգելի՛ պարոն Քյարամյան, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ ունի՝ առ այն, որ 2018 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել է մի գործ, որով անցել է Արփի Դավոյանը: Նախնական տեղեկություններով՝ նա ՍՊԸ-ներ է հիմնադրել, ինչ-որ ներկրումներ արել, ապա խաբել պետությանը: Նա 2018 թվականի ապրիլից հետո ՊԵԿ քննչականում անգամ հարցաքննվել է: Հաշվի առնելով այդ իրողությունը, համաձայն ՀՀ Սահմանադրության 27 և 27.1 հոդվածների և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, խնդրում եմ տեղեկացնել.

 

Ի՞նչ գործ է եղել հարուցված, որով անցել է Արփի Դավոյանը:

 

Ի՞նչ կարգավիճակ է նա ունեցել քրեական գործով:

 

Եթե քրեական գործ հարուցված չի եղել, ի՞նչ քննություն է տարվել:

 

Ի՞նչ փաստական հանգամանքներ են պարզվել Արփի Դավոյանի գործունեության մասով»:

 

ՀՀ քննչական կոմիտեից, ի պատասխան այս գրության, տրվել էր հակիրճ արձագանք. «ՀՀ ՊԵԿ քննչական վարույթում քննված քրեական վարույթով Արփինե Դավոյանը հարցաքննվել է որպես վկա։ Նկատի ունենալով, որ ներկայումս շարունակվում է հիշյալ քաղաքական վարույթի նախաքննությունը՝ ուստի հարցման մեջ բարձրացված մյուս հարցերի պատասխանները հրապարակման ենթակա չեն, քանի որ հանդիսանում են նախաքննական գաղտնիք»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում