«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արամ Ազատյանի կնոջ հայրը գործարար է, ով բիզնես գործունեությամբ զբաղվում է դեռևս 90-ականների սկզբից. փաստաբան

Իրավական

Փաստաբան Արթուր Պիվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր տարբեր լրատվական կայքերից տեղեկացա, որ լուրեր են շրջանառվում, թե վարույթն իրականացնող մարմինը խուզարկություններ է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում, աշխատասենյակում, որոնց արդյունքում առգրավվել են մի քանի համակարգիչ և 9900 ԱՄՆ դոլար գումար։

 

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ, վարույթն իրականացնող մարմինն Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում խուզարկություններ իրականացրել է ոչ թե հիմա, այլ սույն թվականի հուլիսի 3-ին, այսինքն՝ մինչև Արամ Ազատյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն դատարան ներկայացնելը։

 

Հուլիսի 3-ից սկսված մինչ այս պահը Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում ոչ մի խուզարկություն չի իրականացվել։ Այսինք, այս տեղեկությունը հայտնի է եղել նույնիսկ մինչև Արամ Ազատյանին ձերբակալելը, հետևաբար այն այս պահին տարածելու շարժառիթն անհասկանալի է։

 

Երկրորդ, Արամ Ազատյանի հարազատների բնակարաններում իրականացված խուզարկությունների արդունքում թե ինչ է առգրավվել, չեմ կարող ասել, քանի որ նշված քննչական գործողություններին չեմ մասնակցել և այդ մասով որևէ տեղեկություն չունեմ։

Նշված քննչական գործողությունների արձանագրությունները և դատարանների համապատասխան որոշումները տրամադրելու միջնորդություն եմ ներկայացրել վարույթն իրակամոնացնղ մարմնին։

 

Երրորդ, Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ, եթե իրականում հայտնաբերվել է 9900 ԱՄՆ դոլար, ապա պետք է նշեմ, որ Արամ Ազատյանի կնոջ հայրը գործարար է, ով բիզնես գործունեությամբ զբաղվում է դեռևս 90-ականների սկզբից։

 

Չորրոդ, ArmLur.am կայքում Արամ Ազատյանի մասին տպագրված հոդվածը ուղեկցվում է նաև մի տեսանյութով, որտեղ Արամ Ազատյանի աներոջ տան խուզարկությամբ 9․900 ԱՄՆ դոլլար առգրավվելու լուրը պատկերվում է 20․000 ՀՀ դրամանոցնեով մի նկար, որոնց վրա գրված է «կաշառք» և որը ոչ մի կապ չունի Արամ Ազատյանի քրեական վարույթի հետ։ Հարգելի ԶԼՄ ոլորտի գործընկերներ, իրականությանը չհամապատասխանող և ոչ ճիշտ տեղեկություններ, իրականության հետ որևէ կապ չունեցող նկարներ և տեսանյութեր խնդրում եմ մի տարածեք։ Միանշանակ Արամ Ազատյանի հարազատներից ոչ մեկի բնակարանի խուզարկությամբ «կաշառք» գումարներ չեն հայտնաբերվել»։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան