Ով է նկարահանում Փաշինյանի «TikTok»-ի տեսանյութերը և որքան գումար է ստանում հարկատուների գրպանից. Factor.am

Թեմա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում բավական ակտիվ է «TikTok» սոցիալական ցանցում, որտեղ տեսանյութեր է հրապարակում թե՛ իր առօրյայից, թե՛ աշխատանքային գործունեությունից։ Պարզվում է՝ վարչապետի աշխատակազմում կա հատուկ աշխատակից, որի հիմնական զբաղվածությունը Նիկոլ Փաշինյանի համար «TikTok»-ի տեսանյութեր նկարահանելն է։

Ֆեյսբուքում մեկ միլիոն հետևորդ ունեցող Փաշինյանը «TikTok»-յան օգտատեր դարձավ 2023 թվականի նոյեմբերին։ Արդեն շուրջ 35 հազար հետևորդ ունեցող Նիկոլ Փաշինյանը բավական ակտիվ է այս սոցիալական հարթակում, որտեղ հիմնականում հրապարակվում են ոչ պաշտոնական բովանդակությամբ տեսանյութեր։ Օրինակ, վերջին տեսանյութն այն մասին է, թե ինչպես է Փաշինյանը գնումներից վերադառնում, իսկ կինը՝ Աննա Հակոբյանը, խաշլամա, տոլմա և այլ ուտեստներ պատրաստում։ Ի դեպ, նկատենք, որ հրապարակայնությունը կարևորող Փաշինյանի էջի գրեթե բոլոր հրապարակումներում փակված է մեկնաբանություններ թողնելու դաշտը։

 

Իսկ ո՞վ է Փաշինյանի «TikTok»-յան էջի տեսանյութերը նկարահանում և արդյո՞ք այս աշխատանքի համար գումար հատկացվում է ՀՀ պետական բյուջեից։ Այս հարցի պատասխանը ստանալու համար Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ով է ստեղծում «TikTok»-ի բովանդակությունը, տեսանյութերի նկարահանման և տեղադրման համար կա՞ առանձին հաստիք։ Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են, որ վարչապետի՝ «TikTok» և այլ սոցիալական հարթակներում բովանդակության գեներացման և տարածման աշխատանքներում ներգրավված է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հանրային իրազեկման ծառայության ավագ մասնագետ Դավիթ Մկրտչյանը։

 

ՔՊ կուսակցության անդամ Դավիթ Մկրտչյանը դեռևս 2018-ին ակտիվորեն ներգրավված էր Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, ապահովում էր նրա ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակումները կամ պահում էր բարձրախոսը (рупор), որով խոսում էր Փաշինյանը, այդ պատճառով նա շարժման մասնակիցների շրջանում առավել հայտնի էր «Ռուպըր Դավո» անունով։

Թե որքան աշխատավարձ է ստանում Դավիթ Մկրտչյանը ՀՀ պետբյուջեից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ից հրաժարվել են պատասխանել՝ հղում անելով ՀՀ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքին։ Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ 2018 թվականին նույն ՊՈԱԿ-ից Factor.am-ին տրամադրել են թե՛ հաստիքացուցակը, թե՛ աշխատավարձերի չափը։ Ինչու է վեց տարի անց ՊՈԱԿ-ը ընտրել ոչ թափանցիկ աշխատելաոճ․ ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանն ասաց, որ նախկինում հաստիքացուցակի և դրույքաչափերի տրամադրման հետ կապված դատական գործ է եղել, այդ իսկ պատճառով այս դեպքում նախապես պետք է աշխատակիցներից հարցնի, եթե դեմ չլինեն՝ կտրամադրեն։

 

Ըստ 2018 թվականին Factor.am-ին փոխանցված տեղեկատվության՝ գլխավոր մասնագետի դրույքաչափը կազմում է 245 հազար դրամ։ Արդյո՞ք այս տարիների ընթացքում աշխատավարձի չափը փոփոխության ենթարկվել է՝ հայտնի չէ։ Թեմայի շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Դավիթ Մկրտչյանից, որը ևս հրաժարվեց հարկատուների համար բացահայտել, թե որքան աշխատավարձ է ստանում տիկտոկյան տեսանյութեր նկարահանելու համար։ «Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը իր մեջ պարունակում է անձական տվյալներ, եթե ձեզ հետաքրքրում է հաստիքային դրույքաչափը, խորհուրդ եմ տալիս դիմել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ գրավոր հարցմամբ»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

 

 

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)