Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը պարտություն կրեց քառորդ եզրափակիչում
Սպորտ
Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 57 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ցավալի պարտություն կրեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուլաևից:
Եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ, Արսենը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի և հնարավորություն կունենա պայքարելու բրոնզե մեդալի համար:
https://iravunk.com/sim/?p=290093&l=am/