Փարիզ-2024. Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը (67 կգ) տարավ երկրորդ հաղթանակը և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը երկրորդ գոտեմարտում 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Մամադասա Սիլային։
1/8 եզրափակիչում հայ ըմբիշը մեկնարկել էր էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյի նկատմամբ 3-2 հաշվով հաղթանակով։
https://iravunk.com/sim/?p=290045&l=am/