Փարիզ-2024. Մեդալային հաշվարկն այս պահին և նոր առաջատարը
Սպորտ
Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին վիճարկված մեդալների 15 հավաքածուներից հետո մեդալային հաշվարկն ունեցավ նոր առաջատար։
Առաջին տեղ բարձրացավ ԱՄՆ-ի հավաքականը, որի մարզիկները 11 օրվա ընթացքում նվաճել են 86 մեդալ՝ 24 ոսկե, 31 արծաթե և 31 բրոնզե:
Երկրորդ տեղ նահանջած Չինաստանի թիմն ունի 22 ոսկե, 21 արծաթե և 16 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան, որի մարզիկները նվաճել են 14 ոսկե, 12 արծաթե և 9 բրոնզե մեդալ:
https://iravunk.com/sim/?p=290004&l=am/