ԱԲՈՎՅԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՀՈՒՇ - ՑԵՐԵԿՈՒՅԹ ՆՎԻՐՎԱԾ ՀԵՏԱԽՈՒՅԶ, ՓՈԽԳՆԴԱՊԵՏ, ՊԱՏՎԱՐԺԱՆ ՀԵՐՈՍ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆ
ՀասարակությունՕգոստոսի 5-ը, ՀՀ Զինված ուժերի հետախույզ, փոխգնդապետ ՎԱՀԱԳՆ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ծննդյան օրն էր։ Պատվարժան հերոսի փառապանծ գործն ու բազում սխրանքները Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում համախմբել էին նրա ծնողներին, հարազատներին, ընկերներին, հերոսի անունը կրող «ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ» ջոկատին։ Ազգային հերոսի կերպար է Վահագն Թումասյանը, ով գերազանց տիրապետելով ռազմական գործին, Հայոց պատմությանը, ադրբեջաներենին, թուրքերենին, իր ողջ գիտելիքներն ու հմտությունները տարիներ շարունակ անձնուրաց ծառայեցրել է ի նպաստ հայ ազգի Հայաստան ու Արցախ աշխարհի։ Նրա Աբովյան քաղաքում կայացավ հուշ ֊ցերեկույթ։ Տեր Մաշտոց քահանա Բաբայանի օրհնությամբ, պատանի Երկրապահների հայրենասիրական կատարումներով ու հերոսի կյանքի արժանահիշատակ դրվագների ու պարգևների ներկայացմամբ կայացել է հուշ ֊ցերեկույթը, որի ընթացքում հնչեցին նաև երախտիքի խոսքեր։ Ներկաներին շնորհակալական խոսքով հանդես եկավ հերոսի հայրը Արամ Թումասյանը։ Վահագն Թումասյանը եղել է հատուկ նշանակության դիպուկահար, ապա հետախույզ։ Հատուկ առաջադրանքի կատարման համար արժանացել է «Գևորգ Վարդանյան» մեդալի։ Ռազմական գործողությունների ընթացքում փրկել է 82 զինվորականի կյանք։ Զոհվել է 2020֊ի հոկտեմբերի 12֊ին, Հադրութի շրջանում, 44֊օրյա դաժան պատերազմի ժամանակ, Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով։ Հուղարկավորվել է Եռաբլուրում, հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ Ունի մեկ դուստր Մարիամը։ ԵՊՀ ֊ի լսարաններից մեկը անվանվել է Վահագն Թումասյանի անվամբ։ Աբովյանի մարզահամալիրը ևս անվապակոչվել է նրա անվամբ։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ, ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

