Փարիզ-2024. Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Սպորտ
Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր։
Երկրորդ գոտեմարտում 2021թ․ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Ամոյանը մրցեց իրանցի Ամին Կավիյանինեժադի հետ և հաղթեց 3-0 հաշվով։
Հայաստանի ներկայացուցիչն Օլիմպիական խաղերում նորամուտը նշել էր 1/8 եզրափակիչից և 8-0 հաշվով վստահ հաղթանակի հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի նկատմամբ։
https://iravunk.com/sim/?p=289950&l=am/