Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի մրցակիցներն ու ելույթների ժամանակացույցը
Սպորտ
2024 թվականի Փարիզի ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 77 և 97 կգ քաշային կարգերի վիճակահանությունը:
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Մալխաս Ամոյանը (77 կգ) Օլիմպիական խաղերի 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոնի Սարկինենի հետ:
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 1/8-րդ եզրափակիչում կգոտեմարտի հարավկորեացի Սինջուն Կիմի հետ:
Գոտեմարտերը կմեկնարկեն օգոստոսի 6-ին, Երեւանի ժամանակով 13:00-ին։
https://iravunk.com/sim/?p=289918&l=am/